Study.com կրթական պորտալը հարցում է անցկացրել ամերիկյան տարբեր քոլեջներից ավելի քան 1000 ուսանողների շրջանում և պարզել, որ նրանք իրենց ուսման մեջ բավականաչափ ակտիվ կիրառում են արհեստական բանականությամբ գործող ամենատարբեր ծրագրեր։ Խոսքը մասնավորապես ChatGPT տեքստային չաթ բոտի մասին է, որը հայտնի է իր հասանելիության շնորհիվ։ Հարցման համաձայն՝ ուսանողների մոտավորապես 50%-ը կանոնավոր կերպով այս հավելվածին հանձնարարում է […]
Մրջյուններին կօգտագործեն քաղցկեղի ախտորոշման համար
Քաղցկեղից բարձր մահացության պատճառներից մեկը, դրա ոչ ժամանակին ախտորոշումն է։ Մասնագետները տասնամյակներ շարունակ ուսումնասիրում են քաղցկեղի ամենավաղ փուլերում դրա ախտորոշման արդյունավետ միջոց գտնելու հնարավորությունը։ Քաղցկեղի ախտորոշման տեխնոլոգիաները, որոնք ներկայումս կիրառվում են, հեռու են իդեալական լինելուց։ Օրինակ, բիոպսիան (կենսազննումն) և կոլոնոսկոպիան ունեն շատ նեղ կիրառություն՝ դրանք կիրառվում են միայն այն դեպքում, երբ արդեն կա քաղցկեղի կասկած մարմնի […]
Նյուտոնի «Օպտիկա» աշխատության կորած համարվող տարբերակը աճուրդում կվաճառվի շուրջ կես միլիոն դոլարով
Աճուրդի է հանվել Իսահակ Նյուտոնի «Օպտիկա» կոթողային աշխատության՝ հեղինակի անձնական օրինակը: Վերջին 100 տարվա ընթացքում գրքի գտնվելու վայրն անհայտ էր և հայտնաբերվել է բոլորովին վերջրս։ Գիրքը համարվում է Նյուտոնի՝ գիտության ոլորտում երեք հիմնարար աշխատություններից մեկը, որում նա շարունակեց անդրադառնալ լույսի դիֆրակցիային և գույնի էությանը վերաբերող խնդիրներին: Գրքի կորած համարվող օրինակը գտել է գրքերի կոլեկցիոներ Դեյվիդ […]
Մշակվում է ԱԲ, որը կփոխարինի ջունիոր ծրագրավորողներին
Ցավալի լուր նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել իրենց աշխատանքը և մասնագիտանալ ծրագրավորման ոլորտում։ Բանն այն է, որ մշակվում է արհեստական բանականություն, որը գրեթե պատրաստ է զբաղեցնել այս տեղը: OpenAI ընկերությունը ԱԲ-ի հատուկ մոդել է մշակում, որը կարող է ոչ միայն աշխատող կոդ գրել, այլև մտածել ծրագրավորողի պես։ Գործընթացը շարունակվում է ավելի քան վեց ամիս, […]
The Arena Group հրատարակչությունն իր հրապարակումների ստեղծման համար այսուհետ կդիմի ԱԲ-ի օգնությանը
The Arena Group հրատարակչությունը, որը հանդիսանում է մի շարք հայտնի ամսագրերի (Sports Illustrated, Parade և Men’s Journal) սեփականատեր, hայտարարել է, որ այսուհետ իրենց հրապարակումների ստեղծման համար կօգտագործվի ԱԲ ծրագիր: Ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվում են Jasper և Nota ընկերությունները։ Նոր ԱԲ-ն կաշխատի լրագրողների հետ համատեղ և, ըստ հրատարակչության ներկայացուցիչների, այս ԱԲ-ն նախատեսված չէ մարդկանց փոխարինելու համար։ […]
Ձկները կարողացել են ճանաչել իրենց ոչ միայն հայելու մեջ, այլև լուսանկարներում
1970-ական թվականներից սկսած գիտնականները հաճախ ստուգում են կենդանիների՝ սեփական արտացոլանքը ճանաչելու ունակությունը «հայելային թեստի» միջոցով։ Այն, որ կենդանին կարող է ինքն իր պատկերը տարբերել իր տեսակի կենդանիների մեջ, ինքնագիտակցության առկայության հիմնական ցուցիչներից մեկն է։ Փորձերը ցույց են տվել, որ իրենց պատկերները կարող են տարբերակել շիմպանզեները, փղերը, շները և պինգվինները։ Մի քանի տարի առաջ նույնիսկ ձկները […]
Մասնագետներն առաջարկում են լուսացույցներին ավելացնել ևս մեկ գույն՝ ինքնավար մեքենաների համար
Երթևեկությունը կարգավորող ավանդական լուսացույցները, որոնք ներառում են կարմիր, դեղին և կանաչ լույսերը, հարմարեցված են սովորական մեքենաների երթևեկության հոսքի համար, սակայն ոչ ինքնավար մեքենաների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնավար մեքենաների թիվը տարեցտարի ավելանում է, լուսացույցի սովորական դիզայնը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն առաջարկում են դրանց վրա ավելացնել լրացուցիչ սպիտակ լույս, […]
Sony-ն մտնում է ավտոմոբիլային շուկա Afeela էլեկտրական մեքենայի միջոցով
Ավտոարտադրության ոլորտը գնալով ավելի գրավիչ է դառնում բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար: Ճապոնական Sony ընկերությունը, որը համաշխարհային մասշտաբով էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկն է, հայտնել է այս ոլորտում առաջին քայլերի մասին։ Sony-ն ավտոարտադրությամբ զբաղվող Sony Honda Mobility ընկերության հետ համագործակցությամբ ներկայացրել է էլեկտրական մեքենայի նախատիպ՝ Afeela անվամբ։ Ընկերությունը մեծ հույսեր է կապում Afeela-ի հետ․ ակնկալվում է, որ […]
Մաքս Հոդակի ընկերությունը զբաղվում է արհեստականի աչքերի զարգացմամբ, որոնք զերծ կլինեն տեսողության հետ կապված բոլոր խնդիրներից
Գյուտարար և գործարար Մաքս Հոդակը, ով Իլոն Մասկի Neuralink-ի ութ համահիմնադիրներից մեկն էր, 2021 թվականին հայտնեց, որ լքում է նախագիծը` քննադատելով ընկերության կողմից մշակվող ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի հայեցակարգը (ի դեպ, 2022 թվականի հունվարի դրությամբ Neuralink-ի ութ համահիմնադիրներից միայն երկուսն են մնացել ընկերությունում)։ Շուտով Հոդակը սկսեց աշխատել իր սեփական անալոգի վրա, որը կոչվում է «Գիտության աչքեր» («Science […]
Samsung-ը ներկայացրել է դյուրակիր համակարգիչների համար ճկուն էկրանի առաջին նախատիպը
Ծալվող էկրաններն այսօր այլևս նորություն չեն, օրինակ՝ Samsung ընկերության Fold և Flip ծալվող էկրանով բջջային հեռախոսները։ Իհարկե, սկզբում էկրաններն այնքան էլ հուսալի չէին, սակայն մի շարք բարելավումներից հետո այս տեխնոլոգիան սկսեց արդարացնել սպասելիքները։ Այժմ CES 2023-ի տաղավարում Samsung-ը ցուցադրել է Flex Hybrid ծալվող էկրանի նախատիպը, որը նախատեսված է արդեն դյուրակիր համակարգիչների վրա տեղադրելու համար։ Նման […]