Միացյալ Նահանգների Վերմոնտ համալսարանի գիտնականներն ու Թուֆթսի համալսարանի Ալենի հայտնագործությունների կենտրոնը (Tufts University’s Allen Discovery Center) մշակել են աշխարհում առաջին ռոբոտները, որոնք ամբողջությամբ կառուցված են կենդանի բջիջներից: Ստեղծողներն իրենց գյուտն անվանել են Քսենոբոտ (Xenobot):
Քսենոբոտները միլիմետրց էլ փոքր (submillimeter size) գնդիկներ են՝ բաղկացած 500-1000 բջիջներից:

Գիտնականներն աֆրիկյան Xenopus laevis տեսակի գորտերի մաշկից (այստեղից էլ անունը՝ Xenobot) ու սրտից վերցրել ու համատեղել են ցողունային բջիջները և գերհամակարգչի միջոցով մշակել են էվոլյուցիոն ալգորիթմ։

Ընդհանուր առմամբ ստեղծվել է մոտ հազար կոնֆիգուրացիա, որից՝ մանրադիտակային հետազոտությունների արդյունքում, ընտրվել են առավել հաջողվածները։

Քսենոբոտները կենդանի օրգանիզմներ են․ նրանց բջիջները աշխատում են միասին, ինչն էլ թույլ է տալիս ինքնուրույն շարժվել ջրալի միջավայրում, նույնիսկ՝ տեղափոխել մանրադիտակային չափսի «բեռներ»:
Ի տարբերություն պողպատից կամ պլաստիկից պատրաստված ռոբոտների՝ քսենոբոտները քայքայվում են որոշ ժամանակ անց: Քսենոբոտներին օգտոգործեկուց առաջ դրանք «լիցքավորվում» են իրենց սնունդով, որը սպառվում է մեկ շաբաթվա ընթացում, և եթե միջավայրը սնունդով հարուստ չէ՝ նրանք մահանում են։

Քսենոբոտները կարող են օգտագործվել ինչպես բժշկական նպատակներով, այնպես էլ, օրինակ, ռադիոակտիվ թափոնների մաքրման համար։
Քսենոբոտները դեռևս չեն կարող վերարտադրվել կամ՝ զարգանալ։