ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Իրերի տեղափոխման նոր տեխնոլոգիա։ Ռոբոտները կատարելագործվում են

Երբ մտածում ենք գործարաններում կամ հոսքագծերում աշխատող ռոբոտների մասին, հաճախ պատկերացնում ենք մետաղական խոշոր ձեռքեր, որոնք ծանր ու մեծ դետալներ են շրջում:

3d rendering robot assembly line in car factory

Սակայն տեխնոլոգիական որոշակի օղակներում անհրաժեշտություն է առաջանում տեղափոխել փոքր, փխրուն նյութեր ու դետալներ, որոնք պահանջում են նորբ հպում: Այս խնդրի համար մշակվում է նոր մոտեցում, որի շնորհիվ ռոբոտները շուտով կկարողանան տեղափոխել փոքր առարկաներ՝ առանց նրանց դիպչելու:

Շվեյցարիայի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի (ETH Zuric) հետազոտող Մարսել Շուքը մշակում է մի մեթոդ, որի շնորհիվ հնարավոր կլինի առարկաները օդում պահել ուլտրաձայնի օգտագործմամբ: Սա ռոբոտներին թույլ կտա կատարել ամենաբարդ առաջադրանքները այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հիվանդանոցներն ու ժամացույցի արտադրամասերը: Սարքը բաղկացած է փոքրիկ բարձրախոսներից (speakers), որոնք ճառագայթում են կոնկրետ հաճախականությամբ և ծավալով ձայնային ալիքներ։ Նրանք ստեղծում են ուղորդված  ճնշման ալիք, որը կարող է պահել առարկան՝ բարձրացնելով այն։ Այն դեպքում, երբ ճնշումը առաջանա մի քանի ուղղությունից, հնարավոր կլինի առարկան ոչ միայն պահել տեղում, այլ նաև՝ տեղաշարժել տարբեր առանցքներով։

«Ակուստիկ լևիտացիայի» (acoustic levitation) այս տեսակը ամենևին նոր չէ: Բավական է հիշել բարձրախոսների բասը, որը թենիսի գնդակը կարող է հեշտությամբ պահել օդում:

Ակնկալվում է, որ տեղափոխման այս նոր մոտեցումը հնարավոր կլինի օգտագործել արդեն 2021 թվականին։

Հ․գ․

Հիշու՞մ եք Երիքովի անկումը (The Fall of Jericho) Աստվածաշնչից, Հեսու 6:20 Joshua 6:20 NLT․

եւ ժողովուրդը աղաղակեց փողերը հնչուելուիս. եւ երբոր ժողովուրդը փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան. եւ ժողովուրդը վեր ելաւ քաղաքը ամեն մէկը ուղիղ իր առաջ եւ քաղաքն առան:

But the Lord said to Joshua, “I have given you Jericho, its king, and all its strong warriors. 3You and your fighting men should march around the town once a day for six days. 4Seven priests will walk ahead of the Ark, each carrying a ram’s horn. On the seventh day you are to march around the town seven times, with the priests blowing the horns. 5When you hear the priests give one long blast on the rams’ horns, have all the people shout as loud as they can. Then the walls of the town will collapse, and the people can charge straight into the town.”

Կարծիք կա, որ պատերը քանդվել են ձայնային ալիքների, և քայլերթ կատարող զինվորներ ոտքերից առաջացող վիբրացիայի հետևանքով (ռեզոնանս)։ Հնարավո՞ր է արդյոք նման բան, իրականում դժվար է ասել։ Սակայն ցանկացած ազգի Սուրբ գրքերը թերթելով, կամ առասպելներ կարդալով, միտք է ծնվում, որ հեռու անցյալում եղել է մի բան, որը փակվել է մոռացումի մշուշով։ Չէ որ Ժամանակակից մարդկության պատմությունը ավելի քան 200․000 տարվա կյանք ունի, իսկ գրանցվել է միայն վերջին 6000-7000 տարվա պատմությունը (2-3%):

Ի՞նչ է եղել այն ժամանակ․․․

Leave a Reply

Your email address will not be published.