ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիբեթի սառցադաշտերի հալոցքում հայտնաբերվել է գիտությանն անհայտ 28 վիրուս

BioRxiv առցանց հարթակը նախնական զեկույց է հրապարակել 2015 թվականին Տիբեթում ամերիկա-չինական գիտական արշավախմբի կողմից հայտնաբերված վտանգավոր գտածոների վերաբերյալ*: Այդ ժամանակ գիտնականները սարցադաշտում բացել էին 50 մետր խորությամբ անցք, որտեղից վերցրել էին 15․000 տարվա վաղեմության երկու սառցակտոր**։

https://science.sciencemag.org/content/356/6333/15

Այժմ լաբարատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանց մեջ առկա են 33 վիրուսային խմբեր, որոնցից 28-ը՝ մարդկությանը մինչև այժմ անհայտ։

https://www.kcur.org/post/giant-virus-genes-hints-about-their-mysterious-origin#stream/0

Գիտնականները նախազգուշացնում են, որ բնակլիմայական հաստատված հավասարակշռության խաղտումը մեծ վտանգ է ներկայացնում։ Այսպես, այս վիրուսները կարող էին սառույցի տակ մնալ հազարավոր տարիներ՝ չներկայացնելով որևէ վտանգ։ Սակայն, այժմ կլիմայի տաքացման համընդհանուր ֆոնին, երբ սկսել են հալվել հազարամյա սառցադաշտերը, հարյուրավոր նոր տեսակի նախապատմական միկրոօրգանիզմեր կարող են դուրս գալ ։

Հազարավոր և նույնիսկ՝ հարյուր հազարավոր տարիներ այս միկրոօրգանիզմները թաղված են եղել հսկայական սառցադաշտերի տակ, իսկ այժմ դրանք հնարավորություն ունեն կյանքի վերադառնալու՝ իրենց անկանխատեսելի ու անդառնալի հետևանքներով։

https://www.the-scientist.com/the-nutshell/another-ancient-giant-virus-discovered-34834

Հատկանշական են նոր՝ Գիգանտ վիրուսները, որոնց չափսերը երբեմն գերազանցում է բակտերիաների չափսերից։ Սովորաբար վիրուսների գենոմի (Genome) չափսը տատանվում է մի քանի հազարից (օրինակ, ՌՆԹ Qβ-ի գենոմում կա 4217 նուկլեոիդ և ունի միաև 4 գեն) մինչև մի քանի հարյուր հազար kilobas-ի (74 գեն ամենախոշոր վիրուսներից մեկի՝ հերպեսի մոտ): Համեմատության համար նշենք, որ բակտերիաների գենոմում պարփակված տեղեկությունը տատանվում է 0.5 Mb մինչև 10 Mb (470 գեն Mycoplasma genitalium տեսակի փոքրիկ բակտերիայի դեպքում)։ 

https://bpac.org.nz/2019/mycoplasma-genitalium.aspx

Մինչդեռ նոր հայտնաբերված գիգանտ վիրուսների գենոմը հասնում է մինչև 1200 kb և կարող է պարունակել 900-1200 գեն։

https://www.americanscientist.org/article/giant-viruses

Նման վիրուսներ մինչև այժմ հայտնի չեն եղել և ոչ ոք չգիտի, ինչպիսին կլինի փոխազդեցությունը այս նախապատմական վիրուսների ու ժամանակակից կենադնական աշխարհի ու մարդու միջև։

Առավել վտանգավորն այն է, որ հազարամյա սառույցներն այժմ մեծ արագությամբ հալվում և հոսում են դեպի գետեր ու լճեր, և այս գիգանտ վիրուսները տարածվում են ամբողջ աշխարհում։ Թե ի՞նչ կլինի վաղը և թե որքա՞ն վտանգավոր է այս «անցյալը» մարդկության ապագայի համար՝ դժվար է ասել։ Մնում է՝ ենթադրել։

Հղումներ

https://www.biorxiv.org/content/10.1101/2020.01.03.894675v1?fbclid=IwAR2fcTqavS47HLQhzKswVfkJC7wymK2FkC8JLUjzyq4K4pkxMudyilVFiiA
https://www.biorxiv.org/about-biorxiv?fbclid=IwAR365yx_9ZZ1M4oGyXymg1T5zKh34gcYLn1mYhmMA2Ke0kgFwYGkNQsCcpw
https://www.sciencedirect.com/topics/immunology-and-microbiology/herpesviridaehttps://www.sciencedirect.com/topics/immunology-and-microbiology/virus-genome
https://www.sciencedirect.com/topics/biochemistry-genetics-and-molecular-biology/genome-size
https://www.sciencedirect.com/topics/immunology-and-microbiology/giant-virus

Leave a Reply

Your email address will not be published.