ԲՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ե՞րբ աշխարհին հայտնի դարձավ գլոբալ տաքացման մասին

Ավելի քան 100 տարի առաջ թերթերը սկսեցին հոդվածներ հրապարակել կլիմայի փոփոխության վերաբերյալ:

1912-ի օգոստոսի 14-ին, Նոր Զելանդիայի «The Rodney and Otamatea Times» թերթի «Գիտական գրառումներ և նորություններ» բաժնում  հրապարակվեց մի գրություն, որը կանխատեսում էր գլոբալ տաքացումը ածուխի այրման պատճառով:

Նյութի հեղինակ Ֆրենսիս Մոլենան նշում է, որ աշխարհում տարեկան այրվում է մոտ 2 միլիարդ տոննա ածուխ, ինչի պատճառով էլ՝ 7 միլիարդ տոննա ածխաթթու գազ է արտանետվում մթնոլորտ: Այդ արտանետումները վերմակի պես փաթաթում են երկիրը և բարձրացնում օդի ջերմաստիճանը․ «արդյունքը զգացնել կտա մի քանի դարերի ընթացքում», – ասվում է հոդվածում:

Հոդվածի հրապարակումից անցել է մեկ դար, իսկ մարդկությունը շարունակում է ինտենսիվորեն աղտոտել մթոլորտը և մոտենալ այն կարմիիր գծին, որից հետո բնությանը հասցված վնասն այլևս կդառնա անվերականգնելի։

Leave a Reply

Your email address will not be published.