ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արհեստական բանականությունը (ԱԲ) առաջին անգամ ստեղծել է դեղամիջոց, որը կփորձարկվի մարդու վրա

ԱԲ-ն ստեղծվել է բրիտանական Exsledgeia ստարտափի և ճապոնական դեղագործական ձեռնարկության՝ Sumitomo Dainippon Pharma ընկերության կողմից:

Դեղամիջոցը նախատեսված է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման (obsessive-compulsive disorder) բուժման համար:

Սովորաբար, նման դեղամիջոցների ստեղծման համար անհրաժեշտ է մոտ հինգ տարի, բայց ԱԲ-ն այս դեղամիջոցը ստացել է ընդամենը 12 ամսում:

DSP-1181 անվամբ այս դեղամիջոցը ստեղծել է ալգորիթմը, որը պարամետրերի հսկայական բազայում բացառելով բազմաթիվ հավանական միացություններ, ստացել է նպատակային արդյունքը։ Նման հաշվարկի և ճիշտ մոլեկուլները գտնելու համար անհրաժեշտ են միլիարդավոր որոշումներ։

Exsledgeia ընկերությունն արդեն աշխատում է նոր նախագծի վրա, որտեղ նախատեսվում է ԱԲ-ի օգտագործմամբ ստանալ նոր դեղամիջոցներ՝ քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների բուժման համար։ Ընկերության գործադիր տնօրեն պրոֆեսոր Էնդրյու Հոպկինսը հույս է հայտնել, որ մինչև տասնամյակի վերջ բոլոր նոր դեղամիջոցները հնարավոր կլինի ստեղծել ԱԲ-ի միջոցով։

Նշենք, որ մոլեկուլային մակարդակում սիմուլացիայի դեպքում տրիլիոնների հասնող հաշվարկներից հետո կարող է գնահատվել մոլեկուլի վարքը՝ մի քանի պիկո վայրկյան (0.000 000 000 001 վրկ) ժամանակի համար։ Չնայած մշակվել են որոշակի մոտեցումներ, որոի կիրառմամբ նշված ժամանակը կարող են հասցնել միկրովայրկյանների, բայց այդ դեպքում թույլատրելի սխալի սահմանը բավականին մեծանում է։

Ահա այս պատճառով է, որ քվանտային համակարգիչները, որոնք միլիարդավոր անգամներ ավելի արագագործ են քան ժամանակակաից սուպերհամակարգիչները, կարող են դարակազմիկ ազդեցություն ունենալ և փոխել տեխնոլոգիաների զարգացման ներկայիս ընթացքը։

Թեժ է լինելու․․․

Leave a Reply

Your email address will not be published.