Անձրևոտ օրերին ջրի կաթիլից էլեկտրաէներգիա արտադրելը կարող է դառնալ վերականգնվող էներգիայի աղբյուրներից մեկը: Չինացի գգտնականներին հաջողվել է ստեղծել գեներատոր,
որն ի վիճակի է արդյունավետ կերպով անձրևի կաթիլները վերածել էլեկտրաէներգիայի:
Ըստ Հոնկոնգի Քաղաքային համալսարանի (CityU) կենսաբժշկական
ինժեներ Վանգ Զուանկայի, 15 սանտիմետր [5.9 դյույմ] բարձրությունից բաց թողնված 100 միկոլիտր (մեկ կաթիլ) ջրի կաթիլը կարող է առաջացնել ավելի քան 140 վոլտ լարում, իսկ արտադրված էներգիան կբավականացնի 100 փոքր լուսադիոդային լամպերի սնուցման
համար:
Մասնագետները տարիներ շարունակ ուսումնասիրել են էներգիայի արտադրության այս տեսակը, բայց անձրևաջրերի էներգիան էլեկտրականություն վերածելու ֆիզիկան շատ ավելի բարդ է, քան բարձրացող մակընթացության կամ հոսող ջրի էներգիան հավաքելը:
Գիտնականները կաթիլային էլեկտրական գեներատորի (DEG) մեջ, առաջին անգամ, օգտագործել են պոլիտետրաֆտորէթիլենային ժապավեններ (polytetrafluoroethylene or PTFE film), որոնք ունակ են
կուտակելու մակերեսային լիցքը:

Հետազոտողները պնդում են, որ այս մոտեցումը կարող է կիրառվել ցանկացած վայրում, որտեղ ջուրն ընկնում է ամուր մակերեսի վրա:
Որպեսզի այս մեթոդը պատրաստ լինի գործնական օգտագործման համար՝ անելիքներ դեռևս շատ կան, սակայն գիտնականները հույս ունեն, որ մոտակա հինգ տարիներին նախատիպը պատրաստ կլինի:
Մեթոդի նկարագրությունը՝ տեսահոլովակում