ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինսուլտի բուժումը կդառնա իրականություն

Ուղեղի խթանման ոչ ինվազիվ (առանց վիրահատական միջամտության),  մագնիսական սարքը կարող է բարելավել ինսուլտով հիվանդ մարդկանց շարժողական ունակությունները. այս մասին ներկայացվել է Ինսուլտի դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի միջազգային համաժողովում:

Իշեմիկ ինսուլտի ենթարկված 30 հիվանդ ենթարկվել է կլինիկական փորձաքննության և ներդրված նոր մեթոդի՝ մագնիսական խթանիչի շնորհիվ, թուլացած շարժողական համակարգում գրանցվել է դրական տեղաշարժ։

Wearable magnetic device can stimulate the brain to improve recovery for stroke survivors  

 «Զարմանալի էր ուղեղի ֆիզիոլոգիական ակտիվության բարձրացման կայունությունը: Վիճակագրական առումով հիվանդների ուղեղի գործունեության մեջ զգալի փոփոխություն է նկատվել»,- ասել է գլխավոր հետազոտող, Տեխասի Eddy Scurlock ինսուլտի կենտրոնի տնօրեն Դեյվիդ Չյուն,- «Եթե դա հաստատվի ավելի ընդգրկուն, բազմակենտրոն փորձարկմամբ, ապա արդյունքները կարող են հսկայական նշանակություն ունենալ բուժման համար: Այս տեխնոլոգիան կլինի առաջին ապացուցված բուժումը քրոնիկ իշեմիկ ինսուլտից հետո՝ շարժողական համակարգի վերականգնման համար»:

David Chiu

Ինսուլտից հետո շարժողական համակարգի վերականգման համար կատարվող ուղեղի մագնիսական խթանումը նախկինում հետազոտվել է: Այն կարող է փոխել նյարդային համակարգի գործունեությունը և վերակազմակերպել ուղեղի սխեմաները: Սակայն այս անգամ հետազոտողները ներդրել են նոր խթանիչ:
Ինսուլտի ենթարկված այն հիվանդները, ովքեր առնվազն երեք ամիս իրենց մարմնի մեկ կողմում թուլություն են ունեցել, ենթարկվել են նախնական հետազոտության՝ սարքի անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար: Հիվանդների կեսը ուղեղի խթանման արդյունքում բուժվել է: Մնացածները կամ ամաչում էին, կամ թերհավատորեն մոտենում բուժմանը: Խթանումը տևել է 4 շաբաթ, յուրաքանչյուր սեանսը 40 րոպե, ընդհանուր՝ 20 անգամ: Հետազոտողները վերլուծել են ուղեղի ֆիզիոլոգիական գործունեությունը բուժումից առաջ, անմիջապես հետո և մեկ ամիս հետո: Հետազոտության ընթացքում սարքերի հետ կապված բարդություններ չեն առաջացել։

Բժշկական տեխնոլոգիաների նման առաջընթացի շնորհիվ, մոտ ապագայում բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝  նաև ինսուլտը, կդառնան բուժելի։

Leave a Reply

Your email address will not be published.