Uncategorized ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերվել է բազմաբջիջ օրգանիզմ, որը թթվածնի կարիք չունի

Գիտնականները հայտնաբերել են առաջին բազմաբջիջ օրգանիզմը, որը չունի միտոքոնդրիումի գենոմ։ Նշենք, որ միտոքոնդրումները բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են, որտեղ տեղի են ունենում թթվածնով օքսիդացման ռեակցիաները: Նշված բազմաբջիջ օրգանիզմը սաղմոն ձկան մարմնում ապրող մակաբույծն է, որը կարիք չունի թթվածնի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագրում (PNAS):

Շնչառության համար թթվածնի օգտագործումը համարվում է բազմաբջջային օրգանիզմների գոյության հիմնական հիմքը: Եվ ահա, Թել Ավիվի համալսարանի գիտաշխատող Դորոթե Հուչոնի ղեկավարությամբ կատարված հետազտությունը, որին մասնակցել են Իսրայելից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից մի խումբ գիտնականներ, ցույց է տվել, որ կա առնվազն մեկ բազմաբջիջ օրգանիզմ, որը թթվածնի կարիք չունի։

Միտոքոնդրիումներն առաջացել են մոտ 1.45 միլիարդ տարի առաջ, քանի որ կորիզավոր բջիջները՝ էուկարիոտները, չէին կարողանում ինքնուրույն օգտագործել թթվածինը և սկսեցին սիմբիոզի մեջ մտնել բակտերիաների՝ պրոգենոտների հետ, որոնք կարողանում էին օգտագործել այն։ Այս հարաբերությունների զարգացման ընթացքում պրոգենոտները իրենց գեների մի մասը փոխանցեցին էուկարիոտների կորիզին։ Այս գործընթացը հետևանոքվ ներկայիս միտոքոնդրիումները այլևս ինքնուրույն օրգանիզմներ չեն, սակայն պարունակում են գենետիկական ինֆորմացիա ԴՆԹ-ի տեսքով, որն անհրաժեշտ է միտոքոնդրիումների որոշ ֆունկցիաների իրականացման համար։

Mitochondria (singular: mitochondrion) are organelles within eukaryotic cells that produce adenosine triphosphate (ATP), the main energy molecule used by the cell.

Bոլոր կենդանիները և բույսերը ունեն միտոքոնդրիումներ` ադենոզինեռֆոսֆատ (ԱԵՖ, անգլ.՝ АТР) արտադրելու համար. ադենոզինեռֆոսֆատը համարվում է էներգիայի աղբյուրը՝ բոլոր կենդանի օրգանիզմների և դրանցում ընթացող կենսաքիմիական ռեակցիաների համար:

Ուսումնասիրելով սաղմոնի մակաբույծը՝ գիտնականները դրանում չեն գտել միտոքոնդրիումի ԴՆԹ: Սկզբում նրանք կարծում էին, որ սխալվել են հաջորդականացման ճշգրտման հարցում, բայց կրկնակի վերլուծությունները և մանրադիտակային ուսումնասիրությունները հաստատել են արդյունքը. այս փոքրիկ մակաբույծը ապրում է առանց թթվածնի: Ըստ հետազոտողների, մակաբույծն իր գոյության համար էներգիա է ստանում սաղմոնից, որի մարմնում էլ ապրում է:

Light microscope image of spores of the parasitic cnidarian Henneguya salminicola, from Chinook salmon. Stephen Douglas Atkinson.


Հայտնի են բազմաթիվ օրգանիզմներ, որոնք հաջողությամբ հարմարվել են թթվածնի ցածր պարունակությանը կամ թթվածնաքաղցին (հիպոքսիա), օրինակ, միաբջիջ որոշ օրգանիզմներ զարգացրել են միտոքոնդրիումի նման օրգաններ՝ անաերոբ նյութափոխանակության համար (անաերոբ շնչառությունը կենսաքիմիական ռեակցիաների ամբողջություն է, որն ընթանում է կենդանի օրգանիզմների բջիջներում։ Այս դեպքում թթվածինը փոխարեն կարող են օգտագործել այլ նյութեր՝ օրինակ, նիտրատներ):

Սակայն մինչև այժմ վստահ էին, որ գոյություն չունեն բազմաբջիջ օրգանիզմների, որոնք կարող են գոյատևել առանց թթվածնի: Ենթադրվում էր, որ նրանց բջիջները չափազանց բարդ են և այլևս չեն կարող գոյություն ունենալ առանց միտոքոնդրիումի:

Առավել մանրամասն՝ www.pnas.org/content/early/2020/02/18/1909907117

Leave a Reply

Your email address will not be published.