ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Հսկա էկզոկմախքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում


Կանադացի ինժեներ Ջոնաթան Թիփեթն, ով ամբողջ կյանքում հիացել է մարդկանց և մեքենաների միջև առկա դինամիկայով, ստեղծել է աշխարհի ամենամեծ էկզոկմախքը (exo-skeleton), որը կոչվում է PROSTHESIS:Չորսոտանի հսկա ռոբոտը, որը հիշեցնում է «Վայրի, վայրի արևմուտք» (անգլ.՝ Wild Wild West, 1999թ.) ֆիլմի մեխանիկական հսկա սարդին, ունի ունի 3.96մ բարձրություն, 5.1մ երկարություն և 5.51մ լայնություն:«Ես ուզում էի ստեղծել մեքենա, որը կմեկտեղեր մարդու՝ ֆիզիկական գերազանցության ու վարպետության դարավոր ցանկությունը: Ես դա համատեղեցի բարձր տեխնոլոգիաների հետ` լիրովին նոր մարզաձև ստեղծելու համար», – ասել է Թիփեթը:


Էկզոկմախքի մարմինը և վերջույթները պատրաստված են 1600 կգ քրոմապատ պողպատից, որն համարվում է արդյունավետ և հուսալի նյութ և հաճախ օգտագործվում է օդատիեզերական արդյունաբերության և սպորտային մեքենաների արտադրության մեջ:
Իսկ ինչպե՞ս է աշխատում այս հսկա էկզոկմախքը.
«Մեքենայի «սիրտը» 96 վոլտ լարմամբ և 36 կՎտ/ժամ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոց է: Այն սնուցում է երկու AC էլեկտրական շարժիչ, որոնք օգտագործում են երկու պոմպ՝ հեղուկի հոսքը դեպի հիդրավլիկ բալոններ ապահովելու համար. յուրաքանչյուրը հասցնում է մղել մինչև 12000 ֆունտ (5443 կգ) ուժով»,- բացատրել է գյուտարարը:
Սարքավորումը ունի խիստ զգայուն ղեկավարման համակարգ, և կարող գործել միայն ներսից ղեկավարման դեպքում: էկզոկմախքի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Հայտնի չէ թե, օրինակ, որքան ժամանակ կկարողանա աշխատել առանց մարտկոցի լրացուցիչ լիցքավորման կամ՝ որքան արագ է այն շարժվում:
Գաղափարի իրականացման համար Թիփեթը, ընդհանուր առմամբ, 13 տարի է ծախսել և այժմ նա նախատեսում է հսկա էկզոկմախքն օգտագործել արտաճանապարհային մրցարշավների համար: PROSTHESIS-ը առաջին նախատիպն է. նախագծի հեղինակը ցանկանում է հաջորդ տարբերակը դարձնել ավելի կոմպակտ և թեթև: