ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

5 գիրք համաճարակների մասին

Ներկայացնում ենք 5 ոչ-գեղարվեստական (nonfiction) գիրք համաճարակների մասին

  1. Համաճարակներ և հասարակություն. Սև մահից մինչև այսօր, Ֆրենկ Մ․ Սնոուդեն

      Epidemics and Society, From the Black Death to the Present – Frank M Snowden

Սնոուդենն ուսումնասիրում է, թե ինչպես են զանգվածային վարակիչ հիվանդությունները ձևավորել հասարակությունը՝  հետազոտելով դրանց ազդեցությունը բժշկագիտության և հանրային առողջության, ինչպես նաև՝ արվեստի, կրոնի, պատմության և ռազմական գործողությունների վրա:

Նա պատմական անդրադարձ է կատարում այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ջրծաղիկը, խոլերան ու տուբերկուլյոզը և ուսումնասիրում է վերջին համաճարակների հետևանքները (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, SARS, էբոլան):

  • Վիրուսներ․ շատ կարճ ներածություն, Դորոթի Հ Քրոուֆորդ

       Viruses, A Very Short Introduction – Dorothy H Crawford

Այս գրքը հակիրճ և մատչելի կերպով ներկայացնում է մի շարք հիվանդությունների ծագումն ու ախտորոշման մեթոդները, ներառյալ վերջին համաճարակները (Էբոլա, Զիկա և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS):

Քրոուֆորդը նաև ուսումնասիրում է, թե ինչպես է գլոբալ տաքացմամբ պայմանավորված փոխվում հիվանդության տարածման վեկտորը, և դա ինչպես է անրադառնում բնակչության վրա, որոնք նախկինում զգայուն չեն եղել այդ վիրուսների նկատմամբ։

  • Կողմնակի ազդեցություն․ կենդանիների վարակներ և մարդկային հաջորդ համաճարակը, Դեյվիդ Քվամեն

Spillover․ Animal Infections and the Next Human Pandemic – David Quammen

Մահացու վիրուսները, ներառյալ Էբոլան, SARS-ը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, փոխանցվել են կենդանիներից: Քվամենը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչ կարող ենք անել, որպեսզի սահմանափակվի տարածումը։

4. Համաճարակի դարը, հարյուր տարվա խուճապը, հիստերիան և հուբրիսը. Մարկ Հոնիգսբաում

T is – Mark Honigsbaum

Բժիշկ-պատմաբան Հոնիգսբաումը նկարագրում է անցած հարյուր տարում մահացու հիվանդությունների դեմ պայքարն ու առաջընթացը՝ 1918թ.-ի իսպանական գրիպից մինչև նոր բռնկումներ։ Նա անդրադառնում է նաև այն հարցին, թե ինչպես է համաճարակների ժամանակ սրվում ռասայական, կրոնական և էթնիկ լարվածությունը :

5. Համաճարակների հոգեբանություն․ պատրաստվելով հաջորդ վարակիչ հիվանդության գլոբալ բռնկմանը. Սթիվեն Թեյլոր

The Psychology of Pandemics, Preparing for the Next Global Outbreak of Infectious Disease – Steven Taylor

Պատվաստումները և վարքագիծը վարակիչ հիվանդությունների տարածումը սահմանափակելու հիմնական մեթոդներն են: Թեյլորն ուսումնասիրում է, թե ինչպես են մարդիկ արձագանքում համաճարակներին և ինչպիսի վարքագիծ են դրսևորում այդ ընթացքում՝ հիմնականում ուշադրություն դարձնելով հոգեբանական գործոններին։