ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ են որոշ կենդանիներ ձմեռային քուն մտնում

Որոշ կենդանիներ ձմեռային քուն են մտնում, որվհետև ձմռան ամիսներին սնունդը սակավ է դառնում։ Երկար ու խորը քուն մտնելով՝ նրանք ամբողջովին բաց են թողնում այս ժամանակահատվածը՝ արթնանալով այն ժամանակ, երբ սնունդն ավելի հասանելի դառնում:

Ձմեռային քնի հետ առավել հաճախ ասոցացվում են արջերը, սակայն կենդանիների բազմաթիվ տեսակներ նույնպես օգտագործում են այս զարգացած հարմարվողականությունը, ինչպես օրինակ, ճագարամուկը, փոքր շագանակագույն չղջիկը, արևելյան ծովախոզուկը և այն։ Հայտնի է, որ գոյություն ունի առնվազն մեկ թռչուն՝ ամերիկյան սպտիակավիզը, որը նույնպես ձմռանը քուն է մտնում:

Ենթադրվում է, որ այսպես կոչված, HIT-ին (Hibernation Induction Trigger), թույլ է տալիս կենդանիներին հասկանալ, թե երբ է ձմեռային քնին նախապատրաստվելու ժամանակը: Օրերի կարճանալը, սննդի պաշարների սակավացումը և առավել ցածր ջերմաստիճանը կարծես թե ազդում են HIT-ի վրա, չնայած ճշգրիտ մեխանիզմը դեռևս մնում է չբացահայտված:

Այն կենդանիները, որոնք ձմեռային քուն են մտնում, աշնանը կուտակում են մեծաքանակ սպիտակ և շագանակագույն ճարպեր՝ լրացուցիչ սնունդ ընդունելու հաշվին, որպեսզի կարողանան հաջողությամբ հաղթահարել ձմեռը։ Շագանակագույն ճարպը մարմնի համար ապահովում է լրացուցիչ տաքություն, ինչպես նաև՝ բավարար էներգիա, որն անհրաժեշտ կլինի արթնանալուց հետո։

Քնի այս ռեժիմը նման չէ սովորական գիշերային քնին: Իրականում, մարմնում զգալի ֆիզոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում ձմեռման ժամանակ: Կենդանու մարմնի ջերմաստիճանը կտրուկ անկում է ապրում, և նրա շնչառությունն ու սրտի զարկերը կտրուկ դանդաղում են: Էֆեկտը կարող է լինել այնքան ուժեղ, որ քնած կենդանին կարող է մահացած թվալ: Այն տարածքներում, որտեղ ձմեռը համեմատաբար մեղմ է, կենդանիները կարող են քուն մտնել միայն կարճ ժամանակահատվածով կամ ընդհանրապես չձմեռել:

Որոշ կենդանիներ իրենց որջերում պահում են սնունդ, որը օգտագործում են ձմեռաքնի ընթացքում կարճատև արթնացումների ժամանակ։ Արջերի որոշ տեսակներ եզակի են նրանով, որ նրանք ձմեռաքնի ընթացքում չեն արթնանում, և դա կարող է տևել մի քանի ամիս։