Մասաչուսեթսի համալսարանի (Ամհերսթ, ԱՄՆ) գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մթնոլորտային խոնավությունից ստանալ էլեկտրաէներգիա` օգտագործելով սպիտակուց (natural protein): Այս նոր տեխնոլոգիան կարող է էական դեր ունենալ վերականգնվող էներգիայի զարգացման մեջ, ազդել կլիմայի փոփոխության գործընթացների վրա և նշանակալի ազդեցություն ունենալ ապագայի բժշկության համար։
Սարքը, որը ստեղծողներն անվանել են Air-gen («օդով աշխատող գեներատոր»), պարունակում է էլեկտրահաղորդիչ սպիտակուցային մանրաթելեր, որոնք արտադրվում են Geobacter բակտերիաների կողմից։

«Մենք բառացիորեն հոսանք են ստանում ոչնչից,- բացատրում է սարքի հեղինակ Ցզուն Յաոն,-Air-gen-ը մաքուր էներգիա է արտադրում է շաբաթը 7 օր 24 ժամ ռեժիմով։ Սա սպիտակուցային նանոցանցերի կիրառման՝ մեզ հայտնի տարբերակներից ամենազարմանահրաշքն ու ոգեշնչողն է»։
Այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել նույնիսկ չափազանց չոր կլիմա ունեցող տարածքներում՝ ընդհուպ մինչև Սահարայի անապատում: «Կանաչ» էներգիայի աղբյուրների այլ ձևերի նկատմամբ Air-gen-ի հիմնական առավելությունն այն է, որ սարքը կախված չէ արևի կամ քամու առկայությունից: Դրա գործարկման համար ընդամենը անհրաժեշտ է սպիտակուցային մանրաթելերի բարակ թաղանթ, որի հաստությունը 10 միկրոնից պակաս է:
Թաղանթը տեղադրված է առաջին էլեկտրոդի վրա, իսկ մյուսը՝ փոքր էլեկտրոդը, դրված է նյութի մակերևույթին։ Սպիտակուցային նանոցանցը մթնոլորտից կլանում է խոնավությունը, իսկ նրա քիմիական հատկությունների համադրումը, էլեկտրահաղորդականության և նանոմասնիկների միջև եղած ծակոտկենների հետ, պայմանների է ստեղծում երկու էլեկտրոդների միջև էլեկտրական հոսանքի առաջացման համար։
Ըստ գյուտարարների, Air-gen-ի ստեղծած հոսանքն այժմ բավարար է միայն փոքր հզորությամբ սարքավորումների համար։ Հնարավոր է, որ շուտով Air-gen-ի շնորհիվ հրաժարվենք բջջային հեռախոսների սովորական լիցքավորումից:
Նյութի աղբյուրը՝ սեղմեք այստեղ