ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի արդյունքում կլիմայի վերաբերյալ մի շարք հարցեր կունենան պատասխան

Քանի դեռ աշխարհը փորձում է զսպել COVID-19- ի տարածումը, տնտեսության բազմաթիվ ոլորտներում գործունեությունը դադարեցվել է, ինչի արդյունքում նկատվում է օդի աղտոտվածության զգալի կրճատում: Այս իրավիճակը հետազոտողներին աննախադեպ հնարավորություն է տալիս պատասխանելու կլիմայագիտության ամենաբարդ հարցերին, ինչպիսիք են մթնոլորտային աերոզոլների ազդեցությունները: Պատասխանները կարող են բարելավվել Երկիր մոլորակի վրա ապագայում կլիմայի փոփոխության կանխատեսումները։ «Հուսով ենք, որ այս իրավիճակը, որքան էլ որ ողբերգական է, կարող է դրական կողմ ունենալ մեր մոլորակի համար», – ասում է աերոզոլ համակարգերի հետազոտող Նիկոլաս Բելվինը (Nicolas Bellouin, University of Reading in England):

Հարցը, որին հետազոտողները հույս ունեն պատասխանել, այն է, թե մթնոլորտում եղած աերոզոլների ո՞ր մասն է մարդկային գործունեության արդյունք, և ո՞ր մասն ունի բնական աղբյուր: Աերոզոլային արտանետումները, կախված տարածքներից, մեծապես տարբերվում են, և սովորաբար դժվար է որոշել դրանց ծագումը՝ արբանյակային չափումների կամ այլ տեխնոլոգիաների միջոցով։ Այնուամենայնիվ, ընթացիկ անկումը կարող է որոշակի տեղեկատվություն հաղորդել բնական աերոզոլների ֆոնային մակարդակների վերաբերյալ:

Աերոզոլները ազդում են ամպի ձևավորման վրա, ինչը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ջրի կաթիլները խտանում են: Այնտեղ, որտեղ առկա են ավելի շատ աերոզոլներ, դրանք կարող են ստեղծել ավելի ամուր և արտացոլող ամպեր․ սրանք գործընթացներ են, որոնք ազդում են Երկրի ջերմաստիճանի վրա, բայց բավականին դժվար է դրանք ներառել համակարգչային մոդելներում: Այժմ, հետազոտողները պլանավորում են ուսումնասիրել աերոզոլների ազդեցությունը անձրևների առաջացման հարցում։

Արդյունաբերության զարգացումից ի վեր աերոզոլերի մեծ մասի պարունակությունը (կոնցենտրացիան) մթնոլորտում կրկնապատկվել է, որը հանգեցրել է ինչպես կլիմայական փոփոխությունների, այնպես էլ՝ մարդու առողջության վրա բացասական ազդեցության։

Մարդածին աերոզոլերով հագեցած մթնոլորտը համարվում է ջրի շրջափուլի խախտման հիմնական պատճառներից մեկը։ Մթնոլորտի այդպիսի աերոզոլային գերբեռնվածությունը պատճառ է պատճառ է հանդիսանում տարեկան շուրջ 800 հազար մահվան` հիմնականում զարգացող երկրներում:

Ավելի հանգամանալի՝ սեղմեք այստեղ