ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Նոր ռոբոտը թույլ կտա հեռակա կարգով բուժել կորոնավիրուսով հիվանդներին

Կորոնավիրուսի տարածման պայմաններում բժիշկներ աշխատում են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ՝ 24/7 ռեժիմով։ Համավարակի վիճակագրության աճին զուգահեռ բազմաթիվ երկրներում բժիշկների պակաս կա։ Բացի այդ, վարակված անձանց հետ ամենօրյա շփումն ու գերհոգնածությունը բժիշկներին դարձնում են խոցելի խումբ՝ կորոնավիրուսի համար։ Բազմաթիվ են արձանագրված դեպքերը, երբ հիվանդին խնամող բժիշկները վարակվել են։ Այդ պատճառով, COVID-19 տարածման առաջին ամիսներից, ռոբոտաշինությամբ զբաղվող մի շարք ընկերություններ իրենց օգությունն են առաջարկել բժշկական հաստատություններին, և որոշ դեպքերում այս համագործակցություններն արդյունք են տվել:

Նոր ռոբոտը մշակվել է Boston Dynamics-ի կողմից՝ ի սկզբանե ոչ բժշկական նպատակներով, սակայն շուտով գտնականները հասկացան, որ ռոբոտը կատարյալ է՝ այս ոլորտում կիրառելու համար: Ռոբոտը բժիշկին հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել շփումը հիվանդի հետ, ինչն էլ, ըստ հետազոտողների, կնվազեցնի վարակների քանակը:

Spot անվամբ չորսոտանի ռոբոտը փորձարկվել է Բոստոնի Բրիգամ հիվանդանոցում (Brigham and Women’s Hospital)։ Ապրիլի 26-ին հիվանդանոցում սկսեցին օգտագործել սարքը` կորոնավիրուսով կասկածվող հիվանդների շրջանում հարցում անցկացնելու համար։

Շնորհիվ իր դիզայնի, ռոբոտը կարողանում է հեշտությամբ տեղաշարժվել այնպիսի տեղանքներում, որտեղ մարդիկ և այլ ռոբոտները դժվարանում են գնալ։ Մշակողները ռոբոտի վրա ավելացրել են պլաշենտ և ռադիո, որպեսզի բժիշկը հնարավորություն ունենա ուղիղ կապ հաստատելու հիվանդների հետ։

Մինչ այժմ Spot-ը հիմնականում օգտագործվել է հիվանդների շրջանում հարցումներ անցկացնելու համար։ Այժմ հետազոտողները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն, որպեսզի ռոբոտը կարողանա անալիզներ վերցնել կորոնավիրուսով վարակվածներից և վերլուծել նրանց կենսական նշանները։ Ըստ նրանց, դա հնարավոր կլինի գործարկել մեկ շաբաթվա ընթացքում։

Գաղափարտ նորություն չէ․ կորոնավիրուսի բռնկման առաջին ամիսներին չինական CloudMinds ընկերությունը գործարկել է նման ռոբոտներ, որոնք կարողանում էին չափել հիվանդների ջերմաստիճանը, որոշել արյան մեջ թթվածնի մակարդակը, սրտի զարկը և այլն։

Այսպիսով, կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար մշակված ռոբոտների շնորհիվ հնարավոր կլինի զգալի չափով նվազեցնել վիրուսի տարածման վիճակագրությունը, և ամենախոցելի խմբերից մեկին՝ բժիշկներին զերծ պահել վարակվելու հավանականությունից։