Ճարտարապետությանն ու դիզայնին նվիրված eVolo ամսագիրը, որը կենտրոնացած է 21-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացի, կայունության և նորարարական դիզայնի վրա, սկսած 2006 թվականից անցկացնում է ֆուտուրիստական երկնաքերերի նախագծման մրցույթ: Այս տարի մրցույթին ներկայացվել էր շուրջ հինգ հարյուր նախագիծ:
Սովորաբար հաղթանակի հավակնում են ճարտարապետական տարածքի ուղղահայաց կազմակերպման այնպիսի գաղափարները, որոնք դուրս են տեխնոլոգիաների ու դիզայնի սովորական ըմբռնումից։
Այս տարի հաղթող ճանաչվեց չինական Epidemic Babel նախագիծը, որն, ըստ էության, արագ կառուցվող առողջապահական կենտրոն էր, որն նախատեսված էր համաճարակի բռնկման ժամանակ վարակի տարածումը կանխելուն: Այս համաճարակային երկնաքերի գաղափարն ի հայտ եկավ, երբ Ուհանում բռնկվեց COVID-19 վիրուսի համաճարակը:
Պողպատե կարկասի վրա հավաքված բարձրահարկ շենքի կառուցումը տևում է մոտավորապես հինգ օր։ Ըստ նախագծի, այն համաճարակների ժամանակ (կամ ըստ անհրաժեշտության) գործելու է որպես ժամանակավոր հիվանդանոց՝ նվազեցնելով հիվանդանոցների և առողջապահական ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը: Շնորհիվ դիզայնի, հնարավոր է դառնում կարճ ժամանակում վերադասավորել տարածքները՝ ըստ բժշկական կարիքների։
Ստերև բերված են այլ գաղափարներ ու գծագրեր





Ավելի մանրամասն՝ սեղմեք այստեղ