ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռադիո-հաճախականության ճառագայթների ազդեցությունը առողջության վրա

Ռադիոհաճախականության ճառագայթներիազդեցությունը մարդու և միջավայրի վրա վաղուց մտահոգության տեղիք է տալիս և դառնում է լայն քննարկման առարկա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ սկսեցին օգտագործել ռադարներ (radar), մարդիկ սկսեցին ենթարկվել ռադիո-հաճախականության (radio-frequency radiation, RFR)  ճառագայթների ազդեցության։ Հետագայում՝ տեխնոլոգիաների զարգացմամբ, այս ճառագայթումը շարունակաբար ավելացել և ավելանում է:

2011 թ.-ին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը (International Agency for Research on Cancer IARC) հետազոտելով թեմային վերաբերվող հասանելի ողջ գիտական գրականությունը, ռադիո-հաճախականության ճառագայթները (ՌՀՃ) դասակարգեց որպես «հնարավոր» (խումբ 2B) մարդկային քաղցկեղածին գործոն:

IARC-ի այս անկյունաքարային զեկույցից հետո, բազմաթիվ այլ հետազոտություններ են հրապարակվել՝ հաստատելով մարդկու առողջության վրա ՌՀՃ-ի բազմատեսակ բացասական ազդեցության վերաբերյալ:

Ի հավելում, իրականացվել են նաև 3 շատ լայնամաշտաբ հետազոտություններ, երբ կրծողները ՌՀՃ-ով ենթարկվել են ճառագայթման՝ այն քանակությամբ, որ մարդ ստանում է կյանքի ընթացքում։ Այս հետազոտությունները հաստատեցին, որ ճառագայթման դեպքում զգալիորեն աճում են Շվանոմաների և չարորակ գլյոմաների (Schwannomas ևmalignant gliomas) քանակությունը, ինչպես նաև զգալիորեն վնասվում են քրոմոսոմային ԴՆԹ-ի հանգույցները: Հատկապես մտահոգիչ են ռադիոհաճախականության ճառագայթների ազդեցությունն երեխաների ուղեղի վրա: Այսպես, համեմատած մեծահասակների հետ, երեխայի ուղեղն ենթարկվում է ավելի ծավալային ու խորը ճառագայթման, երբ բջջային հեռախոսը պահում են գլխի (ականջի) մոտ։ Նշենք նաև, երիտասարդ, բարակ գանգի ոսկրածուծը կլանում է մոտավորապես 10 անգամ ավելի բարձր չափաքանակ:

Ըստ որոշ փորձարարական ուսումնասիրությունների, տղամարդկանց մոտ, ովքեր իրենց գրպաններում պահում են բջջային հեռախոսները, զգալիորեն ցածր են սերմնահեղուկի մեջ ակտիվ բջիջների (Սպերմատազոիդների) քանակությունը, զգալիորեն նվազում են սերմնահեղուկի շարժունակությունը և ձևախեղվում է մորֆոլոգիան, ի հայտ են գալիս միտոքոնդրիալ ԴՆԹ-ի վնասված հատվածներ:

Հիմք ընդունելով կուտակված ապացույցները, այժմ որոշ գիտական խմբեր առաջարկում են, որպեսզի IARC-ին վերանայի 2011-ին հրապարակված ՌՀՃ-ի վտանգավորության աստիճանը։

Գրականություն

Carlberg M, Hedendahl L, Koppel T, Hardell L. High ambient radiofrequency radiation in Stockholm city, Sweden. Oncol Lett. (2019) 17:1777–83. doi: 10.3892/ol.2018.9789

Front. Public Health, 13 August 2019 | https://doi.org/10.3389/fpubh.2019.00223