ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեների որոշակի դասավորությամբ մարդկանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը ավելի բարձր է։ Նոր բացահայտումներ

Միջազգային հետազոտողների մի խումբ բացահայտել է մուտացիա, որը զգալի դեր ունի թոքերի քաղցկեղի առաջացման գործում։

Հետազոտական գործակցության մեջ ընդգրկված են Բեյլորի բժշկական քոլեջը (ԱՄՆ, Baylor College of Medicine), Դարտմուտի քոլեջը (ԱՄՆ, Dartmouth College), Մեմորիալ Սլոուն-Քեթերինգ ուռուցքաբանության կենտրոնը (ԱՄՆ, Memorial Sloan Kettering Cancer Center) և  Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը (Ֆրանսիա, The International Agency for Research on Cancer): Ըստ գիտնականների, հայտնաբերված մուտացիան կարող է օգնել իդենտիֆիկացնելու  բնակչության այն մասին, ովքեր թոքերի քաղցքեղի զարգացման առավել բարձր ռիսկ ունեն։

Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Հետազոտողները հայտնաբերել են գենետիկ կոդի համադրություն (genetic variant), որը փոխում է ATM գենի սպիտակուցային հաջորդականությունը։ Նշենք, որ այս գենը ներգրավված է ԴՆԹ-ի վերականգման (repair) գործընթացում։ Այս լայնամաշտաբ ուսումնասիրության արդյունքում հնարավոր եղավ բացահայտել, թե ինչպես է այս գենետիկ կոդերի համադրումն  ազդում թոքերի քաղցքեղի ձևավորման վրա։ Պարզվել է, որ բացի ծխախոտից, որը համարվում է թոքերի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ, կարող են ներգրավված լինել այս գործոնը նույնպես։  Ըստ գիտնականների, գենետիկ կոդի այս դասավորությամբ մարդիկ առավել խոցելի են թոքերի քաղցկեղի առաջացման տեսանկունից և բացահայտելով այն՝ հնարավորություն կտա կանխարգելել այս կործանարար հիվանդության առաջացմանը։

Չնայած այս կարևոր բացահայտմանը, այնուամենայնիվ այս թոքերի քաղցկեղից խուսափելու համար ավելի լավ է մեկընդմիշտ հրաժարվել ծխախոտից։

Գրականություն

Ji X, Mukherjee S, Landi MT, Bosse Y, Joubert P, Zhu D, et al. (2020). Protein-altering germline mutations implicate novel genes related to lung cancer development. Nat Commun. Published online 11 May 2020, https://doi.org/10.1038/s41467-020-15905-6.