ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մշակվել է մաշկի վրա տեղադրվող սենսոր, որը քրտինքի միջոցով վերահսկում է առողջությունը

Փենսիլվանիայի (ԱՄՆ) և Սյանտանի (Չինաստան) համալսարանների հետազոտողներն համատեղ մշակել են սենսոր, որը վերահսկում է մարդու առողջությունը` վերլուծելով քրտինքը: Նոր սարքի մասին տեղեկատվությունը հրապարակվել է Lab on a Chip ամսագրում։ Սարքը կհետաքրքրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին ու հատկապես մարզիկներին, քանի որ այս սենսորը կարող է օգտագործվել գերտաքացումը վերահսկելու կամ վարժությունների օպտիմալ քանակը կարգավորելու համար:

Սարքն ունի երեք առանձին տվիչ՝ մեկը նախատեսված PH-ը չափելու համար, մյուսը՝ գլյուկոզան, իսկ երրորդը՝ նատրիումը։ Այս երեք ցուցանիշները հանդիսանում են հիվանդության  բնոորոշիչ գործոն։

Սարքը տեղակայվում է պլաստիր հիշեցնող հարմարանքի վրա, որն էլ ամրացվում է մաշկին՝ քրտնագեղձերին հնարավորինս մոտ։ Այն ունի մի քանի խցիկ, որոնք հիդրոֆոբիկ փականների հատուկ ծածկույթի շնորհիվ դեպի իրենց են ձգում հեղուկը։ Նորագույն մշակումների շնորհիվ հնարավոր է դարձել երկարացնել քրտինքի պահման տևողությունը՝ ավելի դյուրացնելով անալիզի հետագա իրականացումը։

«Մենք ուզում ենք, որ հնարավորություն ստեղծվի վերլուծել քրտինքը, որն առաջանում է ամենօրյա վարժություններից կամ շոգից, քանի որ այն ունի բազմաթիվ կենսաբնորոշիչներ, ինչպիսիք են pH-ն ու գլյուկոզան, որոնք իրապես կարող են հիվանդությունների զարգացման կամ ախտորոշման ցուցիչ լինել»,- ասել է նախագծի համահեղինակ Յաո Չենը։

Հետազոտողները համագործակցում են Փենսիլվանիայի բժշկական կենտրոնի մասնագետների հետ հիվանդությունների մոնիտորինգի և ըստ այդմ՝ սարքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Առավել մանրամասն՝ այստեղ