ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Airbus-ի թռչող տաքսին կատարել է առաջին հրապարակային թռիչքը

Դուք հավանաբար հիշում եք «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի (Back to the Future: Part II, 1989) այն տեսարանը, որտեղ հերոսները, տեղափոխվելով ապագա՝ 2015 թվական, հասկանում են, որ գոյություն ունեն թռչող մեքենաներ և դրանք այստեղ սովորական փոխադրամիջոց են։ Ճիշտ է 2015 թվականին մենք մեր գլխավերևում թռչող մեքենաներ չտեսանք, սակայն այժմ Ռոբերտ Զեմեկիսի պատկերած ֆուտուրիստական տեխնոլոգիան, կարծես թե, կյանքի է կոչվել՝ խոստանալով մտնել մեր կենցաղ․ Airbus ընկերության նախագծած թռչող տաքսին երկինք է բարձրացել՝ կատարելով իր առաջին հրապարակային թռիչքը։

CityAirbus անվամբ այս էլեկտրական ուղղաթիռը երկինք է բարձրացել Գերմանիայի Բավարիա քաղաքում գտնվող Airbus-ի թռիչքուղուց՝ Բավարիայի նախագահ Մարկուս Սոդերի ներկայությամբ կազմակերպված ցուցադրական թռիչքի ժամանակ։

Ճիշտ է CityAirbus-ը չունի սովորական մեքենայի՝ մեզ համար ընկալելի դիզայն, այն ավելի շատ նման է ուղղաթիռի, այնուամենայնիվ նախագծի հեղինակները հույս ունեն մոտ ապագայում թե՛ արտաքնապես, թե՛ տեխնոլոգիական առումով զարգացնել այս նախատիպն ու նոր դարաշրջան բացել քաղաքային երթևեկության մեջ։

Ուղղաթիռը նախատեսված է չորս հոգու համար ու գործում է հեռավար է՝ անօդաչու․ ներսում չկա անձնակազմի համար նախատեսված խցիկ։ Այն ունի ութ էկեկտրական շարժիչ (Siemens SP200D): Առավելագույն արագությունը 120 կմ ժամ է։ Ամենաակներև թերությունը թերևս այն է, որ այս էլեկտրական մեքենան կարող է թռչել միայն մոտ 15 րոպե։

Այնուամենայնիվ, հանուն արդարության պետք է նշել, որ այս թռչող տաքսին բացարձակապես կատարյալ է տաքսու գործառույթների համար։ Այն կօգնի մեզ խուսափել քաղաքային խցանումներից՝ ընտրելով նախատեսվող վայրը հասնելու օդային ուղիղ  ու կարճ ճանապարհը և խուսափելով խցանումներից։