Spectrum Offshore ընկերությունը Rovco պրովայդերի հետ համագործակցության արդյունքում մշակել է արհեստական բանականությամբ համալրված ինքնավար սուզանավ-ռոբոտ։ Այս ռոբոտներն առանց մարդու վերահսկողության կարող են գեոդեզիական և հետախուզական աշխատանքներ կատարել օվկիանոսի խորքերում։ Ռոբոտն ինքն է ընտրում այն տվյալները, որոնք կարող են օգտակար լինել հետազոտող-գիտնականների համար և ֆիլտրում է այն տեղեկատվությունը, ինչն արդեն հայտնի է հետազոտողներին:
Առաջին հերթին, այս նորագույն տեխնոլոգիան նախատեսված է ջրային տարածություններով անցնող ենթակառուցվածքների (նավթամուղ, գազամուղ, ստորջրյա հաղորդալարեր և այլն) վրա տարվող աշխատանքները հեշտացնելու համար։
Տեխնոլոգիայի առանցքային ալգորիթմները մշակել է Rovco ընկերությունը, ըստ որի, ԱԲ-ն կարողանում է ճանաչել օվկիանոսներում գտնվող առարկաներն ու կենդանիներին։ Մշակման գործընթացը տևել է չորս տարի:
Ռոբոտները կարողանում են վերլուծել նավերի տվյալները և դրանք անմիջապես ուղարկվում են լաբորատորիա։ Այնպես, որ հետազոտողներն (կամ միգուցե զինվորականները) այլևս ծով դուրս գալու անհրաժեշտություն չեն ունենա, կաշխատեն ցամաքից։ Այն ի վիճակի է աշխատելու բավականին մեծ խորություններում։
Ռոբոտն հագեցած է տեսողական այնպիսի համակարգով, որը թույլ է տալիս ստեղծել ստորջրյա ենթակառուցվածքների ճշգրիտ քարտեզներ, ինչպես նաև մոդելավորել դրանց 3D պատկերները։
Ըստ մշակողների, այս սարքի միջոցով հնարավոր կլինի բավականաչափ հեշտացնել խորջրյա տարածքություններում կատարվող ուսումնասիրությունները, ինչպես նաև անհամեմատ կնվազեցվի ծախսերը։