ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այս ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս, թե որտեղ է գտնվել ձեր քաղաքը 750 միլիոն տարի առաջ

Իր 4,5 միլիարդ տարվա պատմության ընթացքում Երկիր մոլորակը շատ փոխություններ է կրել։ Մեզ այժմ ծանոթ մայրցամաքներն ու ջրային տարածությունները միշտ չէ, որ այսպիսի դասավորություն են ունեցել։

Եվ ահա, գիտնականները ստեղծել են Երկրի ինտերակտիվ քարտեզ, որի վրա կարելի է տեսնել ժամանակակից քաղաքների գտնվելու վայրը շուրջ 750 միլիոն տարի առաջ:

Ancient Earth Globe կոչվող նախագծի հեղինակը ամերիկացի հնէաբան Յան Վեբստերն է: Այն թույլ է տալիս յուրաքանչյուրին գտնել իր ծննդավայրը և ընտրել ժամանակը` 750 միլիոն տարի առաջվանից մինչև մեր օրեր։

Անցնելով տարբեր դարաշրջաններ՝ հնարավոր է տեսնել, թե ինչպիսի դասավորություն են ունեցել առաջին գերմայրցամաքները։ Ինչպես է մոտ 175 միլիոն տարի առաջ տրոհվել Պանգեա գերմայրցամաքն ու ո՞ր դարաշրջանում և ինչպե՞ս են ձևավորվել մեզ արդեն ծանոթ մայրցամաքները։ Հնարավոր է նաև ճանապարհորդել տարբեր ժամանակաշրջանների միջով, օրինակ` դեպի Կավճի ժամանակաշրջան, երբ դինոզավրերը շրջում էին Երկրի վրա կամ երբ կենդանիներն առաջին քայլերն էին անում ցամաքում:

Քարտեզի վրա առկա են Հայաստանի բոլոր քաղաքները։

Ձեր քաղաքը կարող եք գտնել այստեղ։