ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Neuralink-ը ներկայացրել է մարդկանց չիպավորող ռոբոտին

Իլոն Մասկի նեյրոնային տեխնոլոգիաների Neuralink ստարտափը վերջերս ցույց տվեց ուղեղի մեջ ներդրման համար նախատեսված չիպը, որը ներկայումս զարգացման փուլում է:

Չիպը և դրան կապված ավելի քան 1000 լարերը ներդրվելու են վիրաբուժական եղանակով՝ հատուկ ռոբոտի միջոցով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել գլխուղեղի կամ արյան անոթների վնասումից։

Ըստ Մասկի, այս գործընթացը կտևի մի քանի ժամ, որից հետո կմնա միայն մի փոքր սպի: Ռոբոտը նախագծել են Neuralink-ի ինժեներները, այնուհետև, համագործակցելով Woke Studios-ի դիզայներների հետ, հավաքել այն: Ռոբոտի ստատիկ մասերը սպիտակ են, իսկ շարժական մասերը՝ սև։ Ըստ հեղինակների, վերջինիս դիզայնը հնարավորինս մոտ է վիրաբուժական սարքերի դիզայնին, բայց միևնույն ժամանակ ֆուտուրիստական է և վախեցնող տեսք չունի:

Ռոբոտի բարձրությունը գրեթե 2,5 մետր է և ունի շարժման հինգ առանցք։ Այս չափը և շարժման շրջանակն անհրաժեշտ են ճշգրիտ գործողություններ կատարելու համար․ հատուկ գլուխը պահում և ուղղորդում է չիպը տեղադրող ասեղը: Այն ունի տեսախցիկներ և տվիչներ, որոնք վիրահատության ժամանակ կենտրոնացվում են ուղեղի վրա՝ հսկողության տակ պահելով ողջ գործընթացը։


Մանրամասն՝ այստեղ