ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր կենսասենսորները կաշխատեն մարդու էներգիայի հաշվին և կարիք չեն ունենա արտաքին լիցքավորման

Ներկայումս մարդու առողջության վերահսկման ամենահեռանկարային մեթոդներից մեկը մարմնում կենսասենսորներ կրելն է, որոնք իրական ժամանակում կարող են ճշգրիտ տեղեկատվություն տրամատրել վերջինիս առողջական վիճակի մասին։ Սակայն այս սարքերում էլեկտրաէներգիայի մատակարարումը սովորաբար պահանջում է համեմատաբեր մեծ ծավալ ունեցող մարտկոցներ։ Ընդ որում վերալիցքավորման ժամանակ դրանք ընդհանրապես չեն կատարում իրենց գործառույթները:
Փենսիլվանիայի համալսարանից (ԱՄՆ) գիտնականների մի խումբ ենթադրում է, որ ժամանակակից տեխնոլոգիայի առաջընթացը կարող է հնարավոր դարձնել կենսամեխանիկական էներգիան փոխակերպումը էլեկտրական էներգիայի՝ ճանապարհ հարթելով այնպիսի սարքերի մշակման համար, որոնք արտաքին լիցքավորման կարիք չեն ունենա։ Նման սենսորները կարող են ավելի ճշգրիտ դարձնել առողջապահության այս ոլորտն ու բարելավել մարդկանց առողջական վիճակի հեռակա մոնիտորինգի հնարավորությունները:
Այժմ գիտնականների թիմն ուսումնասիրում է նման կենսասենսորների ստեղծման հնարավորությունը։ Ըստ նրանց, ձգվող պիեզոէլեկտրական նյութերը՝ պինդ մարմինները, որոնք ունակ են էլեկտրական լիցքեր պահելու, կարևոր նշանակություն ունեն նման սարքերի զարգացման համար: Քանի որ մարդու հյուսվածքները փափուկ են և անընդհատ շարժման մեջ են, նյութերը պետք է ունենան ձգվելու և ճկվելու հնարավորություն։
Հետազոտողների կարծիքով, այս կենսասենսորները կարող են ոչ միայն տեղակայվել մաշկի մակերեսի վրա, այլև՝ մարմնի մեջ: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մշակել այնպիսի պիեզոէլեկտրական նյութեր, որոնք ճկուն են և բավականաչափ կոշտ՝ դիմակայելու մարմնի միջավայրին։ Միևնույն ժամանակ դրանք այնքան զգայուն են, որ կարող են ընդունել և փոխակերպել այնպիսի արագ շարժումները, ինչպիսիք են սրտի զարկն ու շնչառությունը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biosensors and Bioelectronics ամսագրում։