ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

KFC-ին Գործարկել Է 5G Ինքնավար Ֆուրգոններ՝ Սննդի Առաքման Համար

Չինաստանում KFC արագ սննդի ցանցը գործարկել է 5G ինքնակառավարվող ֆուրգոններ, որոնք թույլ են տալիս սպասարկել հաճախորդներին՝ առանց մարդկային շփման:
Նախագիծը ստեղծվել է չինական Neolix ընկերության և Yum! Brands ընկերության համագործակցության արդյունքում (KFC արագ սննդի ցանցը պատկանում է այս ընկերությանը): Ֆուրգոնները նախագծել են ինքնակառավարվող մինի մեքենաների արտադրությամբ զբաղվող Neolix-ի մասնագետները։
Այժմ այս ընկերության ինքնավար մեքենաներն օգտագործվում են Թաիլանդի հիվանդանոցներին բժշկական պարագաների մատակարարարելու համար, ինչպես նաև քաղաքում՝ փողոցները մաքրելու համար։ Ըստ Forbes-ի, Neolix-ը KFC-ից բացի համագործակցում է նաև Pizza Hut-ի հետ` «ռեստորան անիվների վրա» ծառայություն մատուցելու համար:


KFC-ի ինքնավար ֆուրգոնները գործարկվել են Շանհայ քաղաքում։ Շնորհիվ մի շարք սենսորների՝ այս ֆուրգոնները կարողանում են նախապես հայտնաբերել հնարավոր խոչընդոտները և խուսափել դրանցից։ Մեկ լիցքավորմամբ կարող են անցնել մինչև 100 կմ ճանապարհ՝ առավելագույն 50 կմ/ժ արագությամբ։ Մարդկոցը հնարավոր է փոխել ընդամենը 30 վայրկյանում՝ առանց որևէ գործիքի։
Պատվեր կատարելու համար գնորդը սենսորային էկրանի վրա պետք է ընտրի ցանկալի ապրանքները և վճարի QR կոդի միջոցով: Վճարումից հետո ֆուրգոնի դուռը բացվում է, և պատվերը կարելի է վերցնել: Անվտանգության կամ սննդի պատրաստման վերաբերյալ շատ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ըստ որոշ փորձագետների, ինքնակառավարվող մեքենաների և առաքիչ-դրոնների պահանջարկն էապես աճում է շնորհիվ այն բանի, որ կորոնավիրուսային համաճարակը փոխել է մեր պատկերացումներ գնումներ կատարելու հարցում։ Երբ գերխնդիրը սոցիալական շփումը նվազագույնի հասցնելն է և վարակիչ վիրուսի տարածումը դանդաղեցնելը, հատկապես զարգացած երկրներում առաքումների և գնումների ոլորտում մարդկային շփումը մղվում է հետին պլան՝ տեղը զիջելով ժամանակակից տեխնոլոգիաներին․ մարդու փոխարեն սկսում են գործել ալգորիթմները։
Արդեն փաստ է, որ նմանօրինակ մոտեցման տարածումն անխուսափելի է, հատկապես հետհամաճարակային աշխարհում: