ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի Բանակը Մշակում Է Զինվորների՝ Տելեպատիայի Միջոցով Հաղորդակցման Տեխնոլոգիա

ԱՄՆ-ի բանակի հետազոտական ​​գրասենյակը (U.S. Army Research Office) սկսել է ֆինանսավորել նյարդաբանության ոլորտն ընդգրկող մի շարք հետազոտություններ՝ նպատակ ունենալով ստեղծել մի համակարգ, որը զինվորներին հնարավորություն կտա գործողությունների ընթացքում միմյանց հետ շփվել լուռ, այլ կերպ ասած՝ հաղորդակցվել հեռազգայության (տելեպատիայի) միջոցով։

Հինգ տարվա ընթացքում ԱՄՆ բանակը պատրաստվում է $ 6,25 մլն դոլար ներդնել այս ծրագրում: Ծրագրում ներգրավված են բազմաթիվ հետազոտողներ՝ աշխարհի առաջատար համալսարաններից:

Որոշ հետազոտություններ արդեն նշանակալի արդյունք են գրանցել․ գիտնականները հաջողությամբ առանձնացրել են վարքը վերահսկող նեյրոնների ազդակները: Ալգորիթմի և բարդ մաթեմատիկական հաշվարկների միջոցով թիմը կարողացել է պարզել, թե ուղեղի որ ազդանշաններն են ուղղորդում շարժումը/գործողությունը, ապա ստացված արդյունքները ենթարկել են մանրամասն վերլուծության։ Իհարկե, սա չի կարող համարվել մտքի ընթերցում, սա միայն առաջին և շատ էական քայլն է` հասկանալու ուղեղի տարբեր ազդակների էությունը:

Գիտնականները նաև ցանկանում են հասնել այն կետին, երբ մեքենան, նախքան ինչ որ բան տեղի ունենալը, կարող է տեղեկատվություն ուղարկել միանգամից զինվորի ուղեղին՝ հնարավորություն տալով նրան վերադասավորումների իրականացնել և անհրաժեշտության դեպքում վերանայել նախատեսվող գործողությունները։ Սա հնարավորություն կտա հաջողության հասնել պատերազմի դաշտում՝ հնարավորինս պաշտպանելով զինվորին։

Ըստ ծրագրի ղեկավար Համիդ Կրիմի, իրենք դեռ հեռու են վերջնական հաջողությունից, և դեռևս շատ ջանք պետք գործադրվի, որպեսզի կարողանան ստեղծել յուրաքանչյուր տեսակի մարտական մեքենա-մարդ ինտերֆեյս, և իրականություն դարձնեն զինվորների միջև տելեպատիան։  Առավել մանրամասն՝ այստեղ։