ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Թուրքիան 2021 թվականից կսկսի նոր ԱԹՍ-ների արտադրություն

Թուրքիան նախատեսում է ընդլայնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը․ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներին զուգահեռ, կարտադրվեն բեռնատար ԱԹՍ-ներ։
Ինպես հաղորդում է Defense News լրատվականը, Թուրքիայի ավիատիեզերական արդյունաբերության ընկերությունը (Turkish Aerospace Industries) մշակել է ուղղահայաց թռիչքի բեռնատար ԱԹՍ-ներ՝ Թուրքիայում և դրա սահմաններից դուրս բանակային ստորաբաժանումների նյութատեխնիկական մատակարարումն ապահովելու համար։ Նշվում է նաև, որ նոր ԱԹՍ-ները նախագծվել են հատկապես լեռնային տեղանքներում ռազմական գործողությունների մեջ ներգրավելու համար։


Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ բեռնատար ԱԹՍ-ների սերիական արտադրությունը կսկսվի 2021 թվականից: Դեռևս հուլիսին Դեմիրը նշել էր, որ նախագծվող ԱԹՍ-ն կկարողանա տեղափոխել մինչև 50 կիլոգրամ բեռ` ինչպես փակ խցիկում, այնպես էլ՝ արտաքին կախոցից: Հեռանկարում նախատեսվում է վերջինիս բեռնունակությունը հասցնել մինչև 150 կիլոգրամի։ Միևնույն ժամանակ, թռիչքի տևողությունը կլինի 1 ժամ:
«Շնորհիվ բեռնատար ԱԹՍ համակարգերի, անհրաժեշտ զինամթերքը, բժշկական պարագաներն ու սարքավորումները առաջնագիծ կմատակարարվեն շատ կարճ ժամանակում և անվտանգ՝ նույնիսկ անբարենպաստ եղանակային պայմաններում»,- հավելել է նա։