ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ինքնավար ռազմական տեխնիկայի ամենավերջին զարգացումը ՝ գերմանական Rheinmetall կոնցեռնից

Սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող գերմանական Rheinmetall կոնցեռնը ներկայացրել է իր հերթական արտադրանքը՝  Mission Master-Armed Reconnaissance կոչվող ռոբոտ-հետախույզը, որը նախատեսված է ռազմական գործողությունների ժամանակ զինվորներին կրակային աջակցությամբ ապահովելու համար։

Այս տեխնիկան ռազմական ռոբոտների շարունակակակն աճող հզորությունների մարմնավորումն է․ եթե նախկինում նմանօրինակ տեխնիկաները ​​ հիմնականում ականազերծման աշխատանքներ էին կատարում, ընդ որում՝ միայն օպերատորների վերահսկողությամբ, ապա այժմ դրանք ինքնավար մեքենաներ են, որոնք ունակ են ուղեկցել զինամթերքի ավտոշարասյունները, պահել զինվորների թիկունքը, հետախուզական գործողություններ իրականացնել և այլն։  Մեքենան ունի 500 կգ բեռնունակություն՝ նախատեսված զինամթերքի տեղափոխման համար։

Rheinmetall introduces its new A-UGV Mission Master – Armed Reconnaissance

Համակարգը ներառում է բազմաթիվ սենսորներ, որոնք տեղակայված են 3,5 մետր բարձրությամբ կայմի վրա։ Այն, ըստ էության, ներառում է ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների ամենավերջին զարգացումները։ Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները՝ համակարգը նախատեսված է բարձր ռիսկային ​գործողություններ իրականացնելու և իրական ժամանակում ընդհանուր ռազմագործողությունների ճշգրիտ պատկերը հրամանատարական կետ փոխանցելու համար՝ առանց զինվորների կյանքը վտանգի ենթարկելու։

Առավել մանրամասն՝ այստեղ։