ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Կոռոնավիրուսը կարող է ներթափանցել մարդու քրոմոսոմների մեջ․ ի՞նչ է դա նշանակում

COVID-19-ով վարակվելուց և ապաքինվելուց հետո, որոշ մարդկանց մոտ այն կրկին ախտորոշվում է։ Թե ո՞րն է պատճառը՝ վարկածները տարբեր են․ օրինակ այն, որ բուժվելուց հետո որոշ քանակությամբ վիրուս դեռ շարունակում է մնալ օրգանիզմում, թեև մարդն այդ ընթացքում որևէ ախտանիշ չի ունենում։ Հնարավոր է նաև, որ խոսքը կրկնակի վարակման մասին է, այսինքն օրգանիզմն առաջին անգամից չի կարողացել «մտապահել» վիրուսը, և վերջինս նորից է ներթափանցել ու սկսել բազմանալ։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) հետազոտողները ներկայացրել են ևս մեկ պատճառ, ըստ որի SARS-CoV-2-ը կարող է ինտեգրվել մարդու քրոմոսոմների կազմում և այդպիսով անտեսանելի դառնալ իմունային համակարգի համար: Այս կերպ է գործում նաև ՄԻԱՎ-ը, որի գեները կոդավորված են ՌՆԹ-ի մոլեկուլում, և երբ վիրուսը մտնում է բջիջ, հատուկ վիրուսային ֆերմենտը (հակադարձ տրանսկրիպտազա) այդ ՌՆԹ-ի հիման վրա սինթեզում է ԴՆԹ-ի կրկնօրինակը: Այնուհետև վիրուսային ԴՆԹ-ի կրկնօրինակը ներկառուցվում է բջջային քրոմոսոմների մեջ և փոխանցվում  բջիջների հաջորդ սերունդներին:

Sketch and label the ‘Structure of HIV’.

SARS-CoV-2-ը նույնպես պահպանում է իր գեները ՌՆԹ-ի մոլեկուլում, սակայն իր հետ չունի համապատասխան ֆերմենտ՝ ԴՆԹ սինթեզելու համար։ Այնուամենայնիվ, եթե կորոնավիրուսին «տրամադրեն» անհրաժեշտ ֆերմենտը, ինչն էլ լաբորոտոր պայմաններում փորձարկեցին հետազոտողները, ապա այն մասամբ կկարողանա ներկառուցվել բջջի ԴՆԹ-ի մեջ։

Մեր գենոմում առկա են նմանատիպ մի խումբ վիրուսային հետքեր, որոնք, ընդունված է անվանել ռետրովիրուսներ (որոշ ռետրովիրուսներ կարևոր նշանակություն ունեն մեր օրգանիզմի համար)։ Ժամանակին դրանք վարակել են մեր նախնիներին, ներկառուցվել նրանց քրոմոսոմներում և ընդմիշտ մնացել նրանց մեջ: Ժամանակի ընթացքում մեր ԴՆԹ-ում ներկառուցված ռետրովիրուսային հատվածներում սկսեցին կուտակվել մուտացիաներ, որոնք թույլ չտվեցին վիրուսին արթնանալ, այսինքն՝ սկսել վիրուսային ՌՆԹ-ի և վիրուսային սպիտակուցների արտադրությունը:

Գիտնականները լաբորոտոր պայմաններում կատարել են նաև հետևյալ փորձերը՝ արթնացնելով քնած ռետրովիրուսները՝ փորձել են կորոնովիրուսին «տրամադրել» հակադարձ տրանսկրիպտազա ֆերմենտը, և նման քնած-արթնացած վիրուսների ֆերմենտը նույնպես օգնել է կորոնավիրուսին մասամբ ներկառուցվել բջջի ԴՆԹ-ի մեջ։

Փորձերի արդյունքներից ստացած տվյալների հիման վրա, հետազոտողները ենթադրեցին, որ եթե մարդկանց մոտ ապաքինվելուց հետո կրկին հայտնաբերվում է կորոնավիրուսը, ապա հնարավոր է, որ դա տեղի է ունեցել քնած ռետրովիրուսի ֆերմենտի ակտիվացման արդյունքում։ SARS-CoV-2 սինթեզում է կրկնօրինակ ԴՆԹ-ը, ինտեգրվում է քրոմոսոմների մեջ, և ժամանակ առ ժամանակ կորոնավիրուսային ԴՆԹ-ի հաջորդականությունների հիման վրա սինթեզվում են ՌՆԹ-ներ, որոնք էլ կորոնավիրուսի թեստերին դրական պատասխան են տալիս։

Ըստ Science պարբերականում հրապարակված հոդվածի, ստացված տվյալներին պետք է զգուշությամբ մոտենալ, քանի որ, այս արդյունքներ ստացվել են լաբորատոր պայմաններում աճեցրած բջջիջների հիման վրա, և անհրաժեշտ է այս ուղղությամբ ևս մի քանի հետազոտություններ անցկացնել։ Ամեն դեպքում, ռետրովիրուսների կամայական արթնացումը բավականին հազվադեպ է պատահում, իսկ կորոնավիրուսի ներկառուցումը քրոմոսոմային կազմ տեղի է ունենում մասամբ է, և, ըստ այդմ, լուրջ վտանգ չի ներկայացնում։ Սակայն, դեռևս վերջնական եզրահանգումներ անել պետք չէ․ սպասենք հետազոտությունների վերջնական արդյունքին։

Հետազոտությունը հրապարակվել է bioRxiv-ում