ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Վեցերորդ սերնդի ամերիկյան կործանիչը կունենա արհեստական բանականությամբ օդաչու

«Հաջորդ սերնդի օդային գերակայություն» (Next Generation Air Dominance-NGAD) ծրագրի շրջանակներում ստեղծված վեցերորդ սերնդի ամերիկյան կործանիչը կստանա երկրորդ օդաչու, որի դերը կկատարի ԱԲ-ն: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Ուիլ Ռոփերը։ Ըստ նրա, օդաչուի պարտականությունները կատարող ԱԲ-ն հնարավորություն կտա լուծելու մի շարք կարևորագույն խնդիրներ, այդ թվում՝ վեցերորդ սերնդի կործանիչները գործնականում անխոցելի դարձնելու հետ կապված։

Այժմ ամենակարևոր հարցն այն է, թե կործանիչի ղեկավարման հարցում ինչ գործառույթներ պետք է ունենա ալգորիթմը։ Ըստ Ռոփերի, բոլոր այն օդաչու ԱԲ-ները, որոնք միայնակ են թռիչք կատարում, խոցելի են հակառակորդի կողմից կիրառվող «հակա-ԱԲ տեխնիկաների» (counter-AI techniques) համար։ Դա պայմանավորված է նրանով, որ ներկայիս ԱԲ համակարգերը մեծամասամբ հիմնված են խաղերի վրա, որոնք ներառում են որոշակի գիտելիքների կանոններ, բայց պատերազմը, որը վարում են մարդիկ, շատ հաճախ դուրս է բոլոր կանոններից, և և պարտադիր չէ, որ տրամաբանական լինի։ Թեև ԱԲ-օդաչուի գործառույթը լինելու է օժանդակ, այնուամենայնիվ  վեցերորդ սերնդի կործանիչը վերջինիս վստահելուց առաջ, դեռևս անելիքներ շատ կան,- նշել է Ռոփերը։

Այսպիսով, ապագայում կործանիչները կկարողանան մարտական ​​առաջադրանքները կատարել արհեստական բանականության միջոցով, մի բան ինչին այժմ ձգտում են գերտերությունները։ Դրա որոշ դրսևորումներն արդեն մասամբ առկա են գոյություն ունեցող կործանիչների մոտ։