Wing Loong II հարվածային հետախուզական ԱԹՍ-ն արտադրվում է Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիայի (AVIC) դուստր ձեռնարկության՝ CAC (Chengdu Aerospace Corporation) ավիատիեզերական կոնգլոմերատի կողմից` 2017 թվականից։ Սարքն ունի ինչպես հեռակառավարվող, այնպես էլ ինքնավար թռիչքի ռեժիմ, ինչպես նաև՝ արբանյակային կապի միջոցով հեռահար հարվածի հնարավորություն:
Wing Loong II-ը իր գերճշգրիտ հարվածով և տեխնոլոգիական հնարավորություններով չի զիջում թուրքական Bayraktar-ին և շատ ավելի մատչելի է․ մեկ Bayraktar TB2-ի շուկայական արժեքը մոտավորապես 5 մլն դոլար է, իսկ Wing Loong II-ի արժեքը՝ 1 մլն դոլար ։
Wing Loong II-ը թուրքական Bayraktar-ների նկատմամբ իր առավելությունը ապացուցել է բազմիցս։
Wing Loong II –ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- երկարությունը՝ 11մ,
- թևերի բացվածքը՝ 20,5մ,
- բարձրությունը՝ 4,1մ,
- առավելագույն արագությունը՝ 370 կմ/ժ,
- թռիչքի տևողությունը հետախուզական ռեժիմում՝ 32 ժամ
- թռիչքի տևողությունը մարտական գործողությունների ժամանակ՝ 26 ժամ,
- թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 9900մ,
- թռիչքի առավելագույն քաշը՝ 4,200 կգ։