ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Եվրոպական Milrem Robotics ընկերությունը սկսել է փորձարկել իր ինքնավար «տանկի» նախատիպը

Ռոբոտաշինությամբ և ինքնավար համակարգերի մշակմամբ զբաղվող եվրոպական Milrem Robotics ընկերությունը (Էստոնիա) սկսել է փորձարկել իր Type-X ինքնավար թրթուրավոր մարտական մեքենայի նախատիպը, ինչի հիման վրա մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել լիարժեք մարտական ​​մեքենա: Նախատիպը հաջողությամբ ցուցադրել է շարժվելու և մանևրելու կարողությունը:

Type-X-ը նախատեսվում է օգտագործել ամենավտանգավոր առաջադրանքների կատարման համար, ինչը և հնարավորություն կտա նվազեցնելու մարդկային կորուստները և անվրեպ խոցելու հակառակորդի պաշտպանական դիրքերը։

Թեև փորձարկվող նմուշի վրա բացակայում է թնդանոթը, սակայն, ըստ ընկերության պաշտոնական ներկայացուցչի, Type-X-ի վրա կարելի է տեղադրել 50մմ-անոց թնդանոթ։ Մեքենայի քաշը 12 տոննա է։

Նշենք, որ Milrem Robotics ընկերության արտադրած մարտական մեքենաներն այժմ կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Օրինակ, THeMIS ինքնավար մեքենան արտահանվել է ինը երկիր, որոնցից յոթը ՆԱՏՕ-ի անդամ են (Ֆրանսիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և այլն)։