ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիտնականներին հաջողվել է քվանտային տեղեկատվություն փոխանցել 44 կիլոմետր հեռավորության վրա

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Fermi լաբորատորիայի (Fermi National Accelerator Laboratory- Fermilab) գիտնականներին հաջողվել է քվանտային տեղեկատվություն փոխանցել 44 կիլոմետր հեռավորության վրա։
Տեղեկատվության փոխանցման ճշգրտությունը (оպտիկամանրաթելային ցանցերով) 90% -ից ավելին է: Հեղինակները նշում են, որ սա պատմության մեջ քվանտային տեղեկատվության առաջին փոխանցումն էր մի քանի տասնյակ կիլոմետրերի վրա: Աշխատանքը հնարավորություն կտա կառուցել քվանտային ցանց, որի միջոցով հնարավոր կլինի տվյալների փոխանցում իրականացնել ավելի հեռու տարածությունների վրա՝ ընդգրկելով ամբողջական տարածաշրջաններ։
Ինչպես հայտնում է Science Alert-ը, սա առանցքային նվաճում է այն տեխնոլոգիայի ստեղծման ճանապարհին, որը կվերափոխի գլոբալ հաղորդակցությունը։ Այս հայտնագործության շնորհիվ քվանտային համացանց ստեղծելու գիտնականների փորձերը ևս մեկ կետում պսակվեցին հաջողությամբ՝ մոտ ապագայում մարդկությանը խոստանալով գերապահով համացանց՝ «հսկայական արագությամբ» (այս դեպքում «գերարագ» բառը թերևս տեղին չէ)։
Գիտական հոդվածը հրապարակվել է PRX Quantum ամսագրում։