ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱԲ-ն կարող է ճանաչել մարդկանց քաղաքական հայացքները՝ օգտագործելով նրանց լուսանկարները

ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները (Թրամփի կողմնակիցների ներխուժումը Կոնգրեսի շենք) Սթենֆորդի համալսարանի գիտնականներին նոր տեխնոլոգիայի զարգացուման միտք տվեցին․ նոր տեխնոլոգիան, արհեստական բանականության շնորհիվ, կարող է «հասկանալ» տարբեր մարդկանց քաղաքական հայացքները՝ օգտագործելով միայն նրանց լուսանկարները։ Ավելին, դրա համար կարող է օգտագործվել ցանկացած լուսանկար, ոչ միայն ցույցերից ու ելույթներից։

Տեխնոլոգիան հիմնված է ԱԲ-ի նմանօրինակ նախորդ զարգացման վրա, որը նախատեսված էր լուսանկարների միջոցով մարդկանց սեռական նախասիրությունները ճանաչելու համար: Ինչպես պնդում են ալգորիթմի հեղինակները, մարդկանց ցանկացած խմբի մոտ, որոնց միավորում է նույն գործը, անխուսափելիորեն առաջանում է «մասնագիտական ​​դեֆորմացիայի» պես մի բան: Դրանք ժեստեր, կեցվածք, դեմքի արտահայտություն, որոշակի բառերի և իրադարձությունների արձագանք և նմանատիպ այլ մանրամասներ են, որոնք շատ դեպքերում մնում են աննկատ՝ բայց ոչ ԱԲ-ի համար:

Գիտնականները խոստովանում են, որ իրենք իսկապես չգիտեն, թե լուսանկարների հատկապես որ մանրամասներն է վերլուծում ալգորիթմը: Սկզբնապես ԱԲ-ին սովորեցրել են համեմատել, ընդհանուր գծեր գտնել և վերլուծել սոցցանցերում գրանցված այն օգտատերերի լուսանկարները, որոնց էջերում նշված է եղել իրենց քաղաքական հայացքների մասին։

ԱԲ-ն համեմատել է պահպանողականների և լիբերալների հազարավոր լուսանկարներ, նրանց միջև ընդհանուր գծեր գտել, կազմել գնահատման չափանիշներ, ապա սկսել է գուշակել անհայտ անձանց քաղաքական հայացքները՝ վերլուծելով նրանց լուսանկարները: Ճանաչման ճշգրտությունը զարմացրել է նույնիսկ նախագծողներին․ ԱԲ-ն գրեթե 73% ճշգրտությամբ գուշակել է մարդկանց քաղաքական հայացքները։

Գիտնականները մտադիր են շարունակել զարգացնել այս տեխնոլոգիան՝ հուսալով կարճ ժամանակ անց հասնել առավել բարձր արդյունքների։ Սա, ըստ էության, մարդկանց վերահսկման համար նախատեսված հերթական տեխնոլոգիան է, որի հաջող զարգացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բազմաթիվ երկրներում՝ հասարակության վերահսկման գործիք դառնալով իշխանությունների ձեռքին։

Առավել մանրամասն՝ այստեղ։