ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱՄՆ-ն Xiaomi-ի ընկերությանն ընդգրկել է «սև ցուցակում»՝ որպես չինական ԶՈՒ-երի կողմից վերահսկվող ընկերություն

ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրերին  չինական 5 խոշոր կազմակերպությունների ընդգրկել է «սև ցուցակում», հայտնում է Reuters գործակալությունը։ Սև ցուցակում հայտնված կազմակերպությունների թվում է նաև Xiaomi ընկերությունը։

Որոշման հիմքում 1999թ. ընդունված օրենքն է, որով կազմվել է չինական զինված ուժերին պատկանող կամ վերջինիս կողմից վերահսկվող ենթադրյալ ընկերությունների ցանկը: Մինչ օրս այս ցանկում ընդդգրկված է 35 ընկերություն, այդ թվում՝ նավթային հսկա CNOOC ընկերությունը (China National Offshore Oil Corporation) և կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող մյուս հսկան՝ SMIC  ընկերությունը (Semiconductor Manufacturing International Corporation)։ 

ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես արգելում են իրենց կոորպորացիաներին փոխգործակցության պայմանագրեր կնքել վերջիններիս հետ կամ ներդրումներ կատարել։ Եթե նոր նախագահ Ջո Բայդենը ոչինչ չփոխի այս որոշման մեջ, մինչև 2021 թ. նոյեմբերի 11-ը ամերիկացի ներդրողները ստիպված կլինեն վաճառել «սև ցուցակում» հայտնված ընկերությունների իրենց բաժնետոմսերը։