ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Այժմ էլեկտրական մեքենաները կարող են լիցքավորվել 5 րոպեյում․ Իսրայելում ներկայացրել են նոր սերնդի լիթիում-իոնային մարտկոցները

Էլեկտրական տրանսպորտային միջոցների հիմնական թերություններից մեկը` լիցքավորման երկար տևողությունը, այլևս արդիական չէ․ Իսրայելում մշակել են էլեկտրամեքենաների համար նախատեսված մարտկոցներ, որոնք լիցքավորվում են ընդամենը 5 րոպեում, հաղորդում է The Guardian-ը:

Իսրայելական StoreDot ընկերության կողմից մշակված նոր լիթիում-իոնային մարտկոցները արտադրվել են մարտկոցների արտադրության մեջ մասնագիտացված չինական Eve Energy-ի ընկերությյունում։ Մարտկոցները կարող են ամբողջությամբ լիցքավորվել հինգ րոպեի ընթացքում, սկայն դրա համար կպահանջվեն շատ ավելի հզոր լիցքավորիչներ, քան օգտագործվում են այսօր:

«Էլեկտրական տրանսպորտային միջոցների մասսայականացման հիմնական խոչընդոտը ոչ թե դրանց արժեքն է, այլ վախը, որ մայրուղիների վրա մարտկոցը կլիցքաթափվի, կամ լիցքավորման համար անհրաժեշտ կլինի շուրջ երկու ժամ սպասել կայանում։ Բայց այժմ մենք կարող ենք մոռանալ այս վախի մասին, որովհետև նոր մարտկոցների ամբողջական լիցքավորման համար կպահանջվի այնքան ժամանակ ինչքան, օրինակ բենզինով մեքենայի լիցքավորման»,- ասել է StoreDot- ի գործադիր տնօրեն Դորոն Մայերսդորֆը։ Ինչպես նշել է Մայերսդորֆը, իրենց արտադրանքն այժմ կոմերցիոն տեսակետից է պատրաստ է։

Ըստ մշակողների, այս մարտկոցները շուկայում հասանելի կլինեն երեք տարի անց, իսկ արժեքը չի գերազանցի այժմ կիրառվող լիթիում-իոնային մարդկոցների արժեքին։ Նշենք նաև, որ Էլեկտրական տրանսպորտային միջոցների մարտկոցների գինը 10 տարվա ընթացքում նվազել է գրեթե 90% -ով։

Նախկինում StoreDot-ի «ծայրահեղ արագ լիցքավորվող» մարտկոցները հաջողությամբ կիրառվել են հեռախոսներում, դրոններում և սկուտերներում։

Ավելի վաղ անդրադարձել էին իսրայելցի գիտնականների նախորդ զարգացմանը՝ էլեկտրամեքենաների անլար լիցքավորման հնարավորությամբ ճանապարհի նախագծին։