ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ազգությամբ հայ վիրաբույժ Արամ Ղազարյանի ղեկավարությամբ Ֆրանսիայում բացառիկ վիրահատություն է կատարվել

Լիոնի Edouard Herriot հիվանդանոցի բժիշկներն օրերս բացառիկ վիրահատություն են կատարել․ նրանք առաջատար վիրաբույժ ազգությամբ հայ Արամ Ղազարյանի ղեկավարությամբ իրականացրել են ուսի և ձեռքերի փոխպատվաստում, հաղորդում է The Guardian-ը: Պացիենտը Իսլանդիայի 48-ամյա բնակիչ Ֆելիքս Գրետարսոնին է, ով կորցրել էր վերջույթները 23 տարի առաջ՝ հոսանքահարվելու հետևանքով (11 հազար վոլտ):
Դոնոր գտնելու համար տարիներ են պահանջվել։ Երկար սպասված վիրահատությունը տևել է ավելի քան 14 ժամ։ Վերահատությանը ներգրավված է եղել բժիշկիների չորս խումբ՝ ընդհանուր առմամբ 50 հոգի։ Ըստ լրատվամիջոցի, մասնակցել են նաև այն բժիշկները, ովքեր նախկինում աշխատել են պրոֆեսոր Ժան-Միշել Դուբերնարդի հետ, ով 1998 թվականին հաջողությամբ կատարել է աշխարհում առաջին ձեռքի փոխպատվաստումը:
Ըստ Ղազարյանի, իրենք դեռ պետք է գնահատեն փոխպատվաստված վերջույթների շարժունակությունը, բայց եթե Գրետարսոնը կարողանա կրկին շարժել արմունկները, դա կփոխի իր կյանքը: Այժմ հիվանդն իրեն հիանալի է զգում, իսկ վիճակը գնալով բարելավվում է: «Ես անհամբեր սպասում եմ նոր կենսակերպ սկսելուն։ Առջևում վերականգնման երեք տարի կա, բայց ես լի եմ հույսով և շատ ուրախ»,-ասել է նա։