ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվել է կորոնավիրուսի առաջին իրական 3D մոդելը

Ավստրիական Nanographics ընկերությունը Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի (KAUST) համալսարանի գիտնականների հետ ստեղծել են SARS-CoV-2-ի իրական եռաչափ մոդելը։

 «Սա ամենամոտ պատկերն է, որը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին է կորոնավիրուսը: Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր չէ ավելի ռեալիստիկ ցույց տալ: Լրատվամիջոցներում հայտնվող բոլոր պատկերները մոդելներ են: Մենք ուզում էինք հասարակությանը տրամադրել վիրուսի իրական 3D պատկերը»,- ասել է Nanographics ընկերության տեխնիկական տնօրեն Փիթեր Մինդեկը:

3D մոդելը ստեղծվել է կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիայի (cryo-electron tomography) միջոցով․ վիրուսի սառեցված նմուշը էլեկտրոնային մանրադիտակի միջոցով զննել են տարբեր անկյուններից և ստացված տվյալները վերափոխվել եռաչափ պատկերների, իսկ վերջում՝ գունավորել մոդելը։

Աշխատանքի մանրամասները հրապարակվել են Cell ամսագրում։