ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիտնականները նախատեսում են մարդու գլխուղեղի կենդանի նեյրոնները տեղադրել համակարգչային միկրոչիպերում

Ասթոնի համալսարանի (Բիրմինգեմ, Մեծ Բրիտանիա) տարածած տեղեկատվությունը հնչում է որպես հոլիվուդյան բլոկբաստերի սյուժե, բայց դրա հեղինակները վստահ են իրենց ձեռնարկության հաջողության մեջ:
Գիտնականները մտադիր են մարդու գլխուղեղի կենդանի ցողունային բջիջները ինտեգրել էլեկտրոնային չիպերի մեջ: Neu-ChiP կոչվող այս նախագիծը միջազգային համագործակցության (international collaboration) արդյունք է։ Նախագիծը, ըստ հեղինակների, թույլ կտա ստեղծել նոր տիպի նյարդային ցանց (ԱԲ), որը հնարավոր կդարձնի հաղթահարել ԱԲ-ի՝ այժմ գոյություն ունեցող սահմանները։
Հետազոտողները ցանկանում են օգտագործել մարդկային ուղեղի հնարավորությունները՝ համակարգչին սովորեցնելու համար լուծել այնպիսի խնդիրներ և դրսևորել այնպիսի հմտություններ, որոնք ալգորիթմներին բնորոշ չեն, օրինակ, ինտուիցիան, խորաթափանցությունը և խնդիրների լուծման ոչ ստանդարտ մոտեցումը, որպեսզի ալգորիթմը իր ուժը ծախսի ոչ թե (ոչ միայն) միլիոնավոր տարբերակների միջև ընտրություն կատարելու և միլիարդավոր հաշվարկների վրա, այլ խորաթափանցության և փորձի վրա հիմնված արագ, բայց ռացիոնալ ընտրության վրա:
Թե գործնականում կոնկրետ ինչպես է այս ամենն իրականացվելու՝ նախագծի հեղինակները դեռ չեն հստակեցրել:
Առավել մանրամասն՝ այստեղ։