ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Հնդկաստանը կներմուծի իսրայելական Ninox-40 միկրո-մարտավարական ԱԹՍ-ներ

Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական SpearUAV ընկերությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել հնդկական Paras Aerospace ընկերության հետ՝ Ninox 40 միկրո-մարտավարական (micro-tactical) ԱԹՍ-ներ մատակարարելու համար։ Ninox 40-ը կօգտագործվի Հնդկաստանի զինված ուժերի և ոստիկանության կարիքների համար։


Ninox 40-ը միկրո-մարտավարական, ծախսարդյունավետ (cost-effective) անօդաչու համակարգ է, որը նախատեսված է մեկ օպերատորի օգտագործման համար։ Քաշը չի գերազանցում 250 գրամը իսկ ծալված վիճակում տրամագիծը 40մմ է, ինչը թույլ է տալիս այն գործարկել նռնականետից։ Գործարկումից հետո ԱԹՍ-ն բացում է չորս թևերը և շարունակում թռիչքը դեպի նախատեսված վայր։ Թռիչքի առավելագույն տևողությունը 40 րոպե է։ Շնորհիվ իր ամրության և տեխնոլոգիապես համալրված լինելուն՝ Ninox 40-ը կարող է գործել նաև եղանակային անբարենպաստ պայմաններում։
Համակարգը հագեցած է գիշերային և ցերեկային տեսախցիկներով։ Բացի այդ, այն կարող է ավտոմատ կերպով հետևել անհրաժեշտ թիրախին, իսկ ստացված տեղեկատվությունը իրական ժամանակում փոխանցել օպերատորին։
SpearUAV ընկերության մշակած Ninox ԱԹՍ-ների շարքում Ninox 40-ը ամենափոքր մոդել է։ բեռնունակությունը 700 գրամ է, ինչը թույլ է տալիս այն օգտագործել հարձակողական նպատակներով։ Շարքի առաջատարը Ninox 105-ն է, որն ունակ է տեղափոխել մինչև 1,5 կգ բեռ: