Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտության և արհեստական բանականության լաբորատորիայի (MIT CSAIL) ինժեներները կյանքի են կոչել պարզ անօդաչու թռչող սարքերի և ռոբոտների լիովին ավտոմատացված արտադրության գաղափարը՝ առանց մարդու միջամտության: Զարգացումը ստացել է LaserFactory անվանումը։
Ավտոմատացված համակարգը, ռոբոտ ստեղծելիս, ինքնուրույն է դասավորում հանգույցներն ու մասերը, հատուկ լազերային դանակով կտրում պահանջվող ձևը և ամեն ինչ միացնում իրար։ Արդյունքում ստեղծվում են լիարժեք ֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և այլ էլեկտրոնային սարքեր։ Գործընթացը արագ է, պարզ և արդյունավետ. հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքր անօդաչու սարքը կառուցվելուց անմիջապես հետո սկսում է թռիչքը:
Սակայն ներկայիս տարբերակում LaserFactory-ն ունի էական սահմանափակում. համակարգը ռոբոտներ կարող է ստեղծել միայն երկչափ հիմքով: Այժմ այն նախատեսված է ամենապարզ ռոբոտների մասսայական արտադրության համար:
Հաջորդ փուլում LaserFactory-ի հեղինակները ցանկանում են համակարգն ավելի կատարելագործել՝ եռաչափ օբյեկտներ արտադրելու համար: Թիմի վերջնական նպատակը արդյունավետ բազմաֆունկցիոնալ ռոբոտների ստեղծումն է։