ԲՆՈՒԹՅՈՒՆ

Բնությունն ակտիվորեն մասնակցում է Երկրի սանիտարական մաքրմանը

Բնությունը կարող է զբաղվել Երկրի սանիտարական մաքրմամբ այնքան ժամանակ, քանի դեռ մարդու հետքը չի ծածկել այն։

Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի գիտնականների կողմից անցկացված սանիտարական պայմանների ապահովման գործում էկոհամակարգերի դերի առաջին համաշխարհային գնահատումը ցույց է տվել, որ բնությունը գլոբալ մասշտաբով մեծապես նպաստում է երկիր մոլորակի սանիտարական մաքրմանը։ Բնությունը մաքրում է կեղտաջրերը, նախքան դրանք կմիախառնվեն ստորերկրյա ջրերին:

Ավելի լավ հասկանալու համար, թե ի՞նչ ծավալով են բնական էկոհամակարգերը վերամշակում թափոնները, գիտնականներն ուսումնասիրել են 48 քաղաքի սանիտարական պայմանները՝ շուրջ 82 միլիոն բնակչությամբ։ Վերլուծելով ստացված տվյալները՝ նրանք եկել են այն եզրակացության, որ բնությունը տարեկան մաքրում է շուրջ 41,7 միլիոն տոննա մարդկային  թափոն (թափոնների շուրջ 18%-ը)՝ նախքան դրանք կմիախառնվեն ստորգետնյա ջրերին:

Կեղտաջրերի մաքրման կայանները, որոնք մարդու կղանքը վերածում են անվնաս թափոնի, գլոբալ առումով մարդկության առողջության պահպանման համար անհրաժեշտ գործոն են: Այնուամենայնիվ, ոչ բոլոր երկրներում են առկա այս ենթակառուցվածքները։

Գիտնականների ուսումնասիրությունը լույս է սփռում այն ​​կարևոր, և միևնույն ժամանակ չգնահատված ներդրման վրա, որը բնությունը տալիս է մարդկությանը: Հեղինակները հույս ունեն, որ այն ոգեշնչելու է հասարակությանը և ստիպելու է երկրների իշխանություններին առավել ակտիվորեն պաշտպանել այնպիսի կարևոր էկոհամակարգերը, ինչպիսիք են անտառային տարածքները, բուսականությունը և այլն։ Ուսումնասիրությունը հրապարակվել է One Earth ամսագրում։