ԲՆՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐՔ

NASA-ն պատրաստ է 500,000 դոլար վճարել տիեզերական սննդի արտադրության նոր գաղափարների համար

NASA-ն նախաձեռնել է Deep Space Food Challenge անվամբ նոր նախագիծ, որի նպատակը սպասվող տիեզերական առաքելություններում տիեզերագնացների սննդի անվտանգությանը միտված նոր գաղափարների և տեխնոլոգիաների հավաքագրումն է: Սա սոցիալական և գիտական ​​նախագիծ է, որին կարող են մասնակցել բոլորը: Լավագույն քսան թիմերից յուրաքանչյուրը կստանա 25,000 դոլար մրցանակ և համագործակցության առաջարկ:

Հիմնական խնդիրը ոչ թե ապագա գաղութարարների համար համեղ սննդի տեխնոլոգիայի մշակումն է, այլ նրանց սովորեցնելը, թե ինչպես սնունդ պատրաստեն\ստեղծեն թռիչքի ընթացքում։ Սա պայմանավորված է նրանով, որ ՄՏԿ-ի վրա երկարատև աշխատանքի պրակտիկան ցույց է տվել, որ սննդակարգում թարմ մրգերի և բանջարեղենի պակասը վնասում է ոչ միայն մարմնական, այլև հոգեկան առողջությունը: Հնարավոր է գոյատևել պահածոյացված սննդի միջոցով, բայց նման սննդակարգի պայմաններում արդյունավետ աշխատել և արագ լուծել բարդ խնդիրներ՝ արդեն խնդրահարույց է:

Նոր տեխնոլոգիան պետք է կարիք ունենա նվազագույն ռեսուրսների և արտադրի հնարավորինս քիչ թափոն։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 28-ն է։

Առավել մանրամասն տեղեկությունների համար՝ այստեղ։