ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Սմարթֆոնների պահանջարկի կտրուկ անկման պայմաններում Huawei-ն անցնում է «խոզաբուծության»

Զարմանալ պետք չէ, աշխարհի խոշորագույն ընկերությունը չի պատրաստվում հանձնվել

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկի՝ չինական Huawei-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ցավոտ են եղել: Այսպիսով, Google հավելվածներ մուտքի արգելափակման պատճառով, սմարթֆոնների արտադրությունը 2020 թվականի վերջին նվազել է 42% -ով։ Ընկերությունը նաև նախազգուշացրել է իր մատակարարներին արտադրության հետագա անկման մասին։ Ըստ կանխատեսումների 2021 թվականին թողարկվելու է 70 միլիոն սմարթֆոն՝ նախորդ տարվա 189 միլիոն փոխարեն։

Ի պատասխան սմարթֆոնների վաճառքի դժվարության, Huawei-ն իր տեխնոլոգիայի համար եկամուտների այլ աղբյուրներ է փնտրում և չի պատրաստվում հանձնվել։ Ընկերությունն իր ռեսուրսները վերաբաշխում է դեպի այլ ոլորտներ, մասնավորապես՝ խոզաբուծական համալիրների համար ԱԲ-ով համալրված սարքերի արտադրություն, որոնք հետևելու և նույնականացնելու են կենդանիներին: Տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունը «անկախությունն» է Android համակարգից (Google հավելվածներ, Google play և այլն):

Չինաստանը խոզի մսի ամենամեծ արտադրողն է աշխարհում (ավելի քան 50 %-ը)։ Huawei-ի ԱԲ տեխնոլոգիան կօգնի ֆերմերներին նախապես հայտնաբերել խոզերի հիվանդությունները, վերահսկել նրանց առողջությունն ու նույնականացնել ​​կենդանիներին:

Բացի այդ, Huawei-ն իր տեխնոլոգիաները կառաջարկի ածխի արդյունահանմամբ, «խելացի» մեքենաների զարգացմամբ զբաղվող և այլ ընկերություններին ։