ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մադագասկարում կկառուցվի աշխարհում առաջին 3D տպագիր դպրոցը

Վերջին մի քանի տարիների ընթացքում 3D տպագրության միջոցով տներ կառուցելու տեխնոլոգիան առաջին սիրողական փորձերից անցել է լիարժեք գրասենյակների և մատչելի բնակարանների կառուցմանը: Հաջորդ քայլը, կարծես, Մադագասկարում (Աֆրիկա) աշխարհում առաջին 3D տպագիր դպրոցի ստեղծումն է:

Նախագիծը Thinking Huts կազմակերպության և Studio Mortazavi ճարտարապետական ​​ընկերության համագործակցության արդյունքն է, որը միտված է թույլ կրթական ենթակառուցվածքներ ունեցող երկրներում կրթությունը խթանելուն և կայուն զարգացման հեռանկարներ ստեղծելուն: Շինարարության մեկնարկը նախատեսված է այս տարի, որի համար Thinking Huts-ը մտադիր է ներդնել 350,000 ԱՄՆ դոլար։

Ենթադրվում է, որ դա կլինի 157քմ մակերեսով շինություն՝ նախատեսված 30 մարդու համար: Որպես էլեկտրաէներգիայի աղբյուրը կօգտագործվեն արևային վահանակները, որոնց կլրացնեն անձրևաջրերի հավաքման և ներքին օդափոխությունը համակարգերը: Ապագա դպրոցը ձևով նման կլինի «պատիճի», որին ապագայում հնարավոր կլինի կցել ևս մի քանի նմանատիպ շենքեր:

Թիմը խոստանում է աշխատանքն ավարտել երեք շաբաթվա ընթացքում, ինչը անհամեմատ ավելի արագ է, քան սովորական շենքերի կառուցումը: Ըստ նրանց, նախատեսվող դպրոցը անհամեմատ լավելի ամուր կլինի, քան նմանատիպ այլ շենքները։ Նշենք, որ 3D տպագրությունն, իր լայն հնարավորություններով, աստիճանաբար տարածում է գտնում նաև Հայաստանում։ Իհարկե, դեռևս վաղ է խոսել 3D տպագիր շենքեր ունենալու մասին, սակայն այս տեխնոլոգիայով իմպլանտների և ֆունկցիոնալ կերամիկական նյութերի նախագծման ու ստեղծման հարցում հայկական AIP Tech նորաստեղծ ընկերությունը գրանցել է լուրջ արդյունքներ և լավ օրինակ է մեզ մոտ 3D տպագրության տեխնոլոգիան զարգացնելու համար։