ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

2027թ-ին շահագործման կհանձնվի առաջին տիեզերական հյուրանոցը՝ 3,5 օրը 5 միլիոն դոլար արժողությամբ

Տիեզերական շինարարությամբ զբաղվող (space construction) ամերիկյան Orbital Assembly կորպորացիան պատրաստվում է երկրի ուղեծրում ստեղծել առաջին շքեղ հյուրանոցը: Տիեզերական հյուրանոցը հասանելի կլինի բոլոր նրանց, ովքեր պատրաստ կլինեն 3,5 օրվա համար վճարել են մոտ 5 միլիոն դոլար։ Այցելուներին կառաջարկվի զբոսանքներ տիեզերքում, համեղ սնունդ, ժամանցային ծրագրեր, և, իհարկե, հիանալի տեսարան՝ Երկիր մոլորակը վերևից դիտելու հնարավորությամբ։

Հյուրանոցը տեղակայվելու է Voyager տիեզերակայանում (Voyager Space Station)։ 213 մետր տրամագծով այս կայանը հավաքվելու է հենց տիեզերքում՝ հեռակառավարվող ռոբոտների միջոցով: Կառուցվածքային բաղադրիչներն, ամենայն հավանականությամբ, ուղեծիր կտեղափոխվեն SpaceX տիեզերանավերով:

Հյուրանոց-կայանը կպատրաստվի հսկա անիվի տեսքով, որը չորս րոպեում կկատարի մեկ ամբողջական պտույտ: Արդյունքում կայանի արտաքին կողմը կունենա ձգողականության ուժ, որը մոտավորապես կլինի ճիշտ այնքան, ինչքան Լուսնի ձգողականութունը։ Ըստ նախագծի, Voyager-ի սպասարկող անձնակազմը լինելու է 100 հոգի, իսկ այցելուների առավելագույն քանակը՝ 300։

Շինարարությունը մեկնարկվելու է 2026 թվականին։ Ակնկալվում է այն շահագործման հանձնել հաջորդ՝ 2027 թվականին։ Սակայն նախքան հյուրանոցի կառուցումը, Orbital Assembly-ը մտադիր է տիեզերքում ստեղծել հյուրանոցի՝ 40 մետր տրամագծով փոքր մոդելը` Gravity Ring-ը՝ բաց տիեզերքում շինարարական ռոբոտների փորձարկման համար։