ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Facebook-ը նոր սոցիալական ցանց է մշակում նախկին բանտարկյալների համար

Instagram-ի որոշ օգտատերեր հաղորդել են, որ հրավեր են ստացել փորձարկելու «Re-Entry» կոչվող ծրագիրը, որը նախատեսված է նախկին բանտարկյալների համար: Նախաձեռնության հեղինակը Facebook-ն է, իսկ նպատակը, անազատության մեջ գտնվելուց հետո, նախկին բանտարկյալներին օգնելն է ինտեգրվելու լիարժեք կյանքին։ Տեղեկատվության տարածումից հետո Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ արտահոսքը անզգուշության արդյունք է եղել և ամենևին գովազդ չէ հավանական լսարանի համար:

Re-Entry-ի մանրամասներն անհայտ են, որոշ տվյալների համաձայն՝ հավելվածը գտնվում է մշակման վաղ փուլում, ըստ մյուսների՝ այն այժմ ներքին փորձարկումների փուլում է։ Facebook-ը ներողություն է խնդրել ժամանակից շուտ դուրս եկած տեղեկատվության համար, բայց չի հերքել զարգացման բուն փաստը:

Միացյալ Նահանգների բանտերում համացանցի հասանելիությունը խիստ սահմանափակված է, իսկ սոցիալական ցանցերն ամբողջովին արգելված են: Բանտարկյալները չեն կարող տեղեկատվություն ստանալ, առավել ևս` ինչ-որ բան հրապարակել, իսկ Այովա և Ալաբամա նահանգներում բանտարկյալների հարազատներին և ընկերներին նույնիսկ արգելված է նրանց անունից որևէ գրառում հրապարակել:

Ամենայն հավանականությամբ սա է պատճառը, որ Facebook-ը թիրախավորել է ազատազրկված անձանց․ նրանց հետ աշխատելն ավելի հեշտ կլինի և հետագայում կօգնի հեշտությամբ հետ վերադառնալ ազատ կյանք:

Այնուամենայնիվ, նշենք նաև, որ Մարկ Ցուկերբերգի սոցիալական ցանցն հայտնի է բազմաթիվ հակասական ձեռնարկություններով, որոնցից շատերն ընդհանրապես չեն էլ գործարկվել: