ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԲ-ով եվ GPS նավիգատորով համալրված ուսապարկ-ուղեցույցը կույրերին թույլ կտա ինքնուրույն տեղաշարժվել քաղաքում

Մենք ռոբոտներին ուղարկել ենք ուսումնասիրելու հեռավոր մոլորակները, մեքենաները դարձրել ենք ինքնավար և դրանց վստահել մեր կյանքը, ինքնաթիռը դարձնել առօրյա կյանքի մի մաս: Հիմա ժամանակն է կիրառել այդ տեխնոլոգիաները` օգնելու արդեն այն մարդկանց, ովքեր զրկված են տեսնելու ունակությունից կամ շրակայքում կողմնորոշվելու դժվարություններ ունեն:

Ամերիկացի ինժեներները ստեղծել են ԱԲ-ուղեցույցի նախատիպ (OpenCV Artificial Intelligence Kit with Depth/OAK-D), որը կարող է ճանաչել շրջակա միջավայրի առարկաներն ու օգտագործողին խորհուրդ տալ՝ ինչպես հարաբերվել դրանց հետ։

Գիտնականների առաջնային խնդիրներից մեկը այն էր, որ համակարգը հնարավորինս փոքր և պարզ լինի, որպեսզի այն կրողները չնմանվեն կիբօրգի (կիբերնետիկական օրգանիզմ), ինչպես օրինակ, «Ռոբոտ-ոստիկանը» հայտնի ֆիլմաշարի  (RoboCop-1987, 1990, 2003, 2014) հերոսը: Այսպիսով, համակարգը և դրան միացված GPS նավիգատորը (ներառյալ մարտկոցը) չափերով այնպիսինն են, որ կարող են տեղավորվել ուսապարկի մեջ։ Մարտկոցի հզորությունը բավարար է 8 ժամ աշխատանքի համար։

OAK-D-ն, շնորհիվ 4K տեսախցիկի, կարող է վերլուծել առարկաների ձևն ու գույնը, իսկ հավելյալ զույգ տեսախցիկները տեղեկատվություն կտան հեռավորության մասին։ Օգտագործողի հետ կապն իրականացվում է սովորական Bluetooth ականջակալի միջոցով:

ԱԲ-ուղեցույցը ճանաչում է շրջակայքում գտնվող առարկաների բազմաթիվ տեսակներ, որոշում է օգտագործողի նկատմամբ դրանց գտնվելու կոնկրետ դիրքը։ Առանձնացնում է հավանական խոչընդոտ հանդիսացող առարկաները և հայտնում այդ մասին։ Համակարգը կարող է նաև տեղեկատվություն հաղորդել ճանապարհային նշանների, լուսացույցերի ու ցուցանակների բովանդակության վերաբերյալ։