ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

Իլոն Մասկը հայտնել է, որ Մարսի ապագա գաղութում չեն գործի երկրային օրենքները

SpaceX ընկերությունը մտադիր չէ Երկրում գործող օրենքները պահպանել երկրից դուրս, և փոխարենը Մարս մոլորակի ապագա գաղութը կունենա սեփական օրենքները։

Միջազգային տիեզերական իրավունքի սկիզբը դրվել է 1957 թվականիn` առաջին արհեստական արբանյակի արձակումից անմիջապես հետո։ Հետագայում հիմնադրվել են միջազգային տիեզերական իրավունքի ոլորտում համապատասխան իրավասությամբ օժտված միջազգային մարմիններ ու կազմակերպություններ։ ՄԱԿ–ի կողմից ստեղծվել է Տիեզերական տարածության խաղաղ օգտագործման կոմիտեն, Արբանյակային կապի միջազգային կազմակերպությունը և այլն։ Ընդհանուր առմամբ, ստեղծված բոլոր օրենքներն ու այլ իրավական նորմերը այս կամ այն չափով առնչվում են մարսյան ապագա գաղութին, սակայն SpaceX-ը ոչ մի պարագայում չի ճանաչի Մարսի վերաբերյալ որևէ միջազգային օրենք։

Ինչպես հայտնի է դարձել, Մասկը մտադիր է Մարսում կառուցել ոչ միայն փոքր բնակավայրեր, այլ նաև՝ ամբողջական քաղաքներ, որոնք կմիավորվեն մեկ պետության մեջ։ Ըստ նրա, մարսյան գաղութը պետք է կառուցել նախքան երրորդ համաշխարհային պատերազմը, որովհետև դրանից հետո այդպիսի հնարավորություն դժվար թե լինի։

Նախատեսվում է մինչև 2050 թվականը միլիոնավոր մարդկանց բնակեցնել Կարմիր մոլորակում։