ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Wave for Work խելացի մատանին հնարավորություն է տալիս հեռվից կառավարել համակարգիչը

Իսլանդական Genki Instruments ստարտափը մշակել է Wave for Work անվամբ սմարթ/խելացի մատանի, որը համակարգչից օգտվողներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Zoom-ը, Skype-ը, PowerPoint-ը, Microsoft Teams-ը և Keynote-ը, ինչպես նաև երաժշտության հետ կապված որոշ ծառայություններ, ինչպես օրինակ, Spotify-ը:

Մատանին դրվում է ցուցամատի վրա: Սարքը ճանաչում է ձեռքը թեքելու ժեստը, որի միջոցով օգտվողը կարող է սեղմել ընտրված գործառույթի վրա: Բացի այդ, մատանին բութ մատի կողքից ունի երեք կոճակ իսկ վերևի մասում՝ փոքր էկրան, որը ցույց է տալիս ընտրված գործողությունները:

Genki Instruments-ի ներկայացուցիչները չեն բացառել, որ Wave for Work-ը կհամալրվի մի շարք լրացուցիչ գործառույթներով, մասնավորապես, օնլայն կոնֆերանսների ժամանակ հնարավոր կլինի անջատել խոսափողը, կարգավորել տեսախցիկները, գործարկել սլայդ-ներկայացումներ կամ բացել ծրագրերը և այլն։ Այս ընթացքում մատանու օգտագործողը կկարողանա ազատորեն տեղաշարժվել սենյակում:

Wave for Work-ը համատեղելի է macOS-ի և Windows 10-ի հետ և կարող է գործել համակարգչից մինչև 10 մետր հեռավորության վրա: Մարտկոցը կարող է ապահովել ութ ժամվա աշխատանք:

Գաջեթն այժմ վաճառքում առկա է 99 դոլարով: